Լավրովն Անթալիայում բանակցություններ է վարում Թուրքիայի արտգործնախարարի հետ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հաստատել են ճգնաժամերի կարգավորման արդյունավետ լուծումներ մշակելու համար Մոսկվայի և Անկարայի կառուցողական փոխգործակցության ձգտումը: Այս մասին ասվում է Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակներում կայացած հանդիպման արդյունքներով ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

«Համաժողովի շրջանակում Հաքան Ֆիդանի հետ կայացած երկկողմ հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի առանցքային ասպեկտներին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին: Հաստատվել է հետագա կառուցողական փոխգործակցության Ռուսաստանի և Թուրքիայի փոխադարձ ձգտումը՝ ճգնաժամային իրավիճակների կարգավորման համար արդյունավետ լուծումներ մշակելու նպատակով», – հայտնել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունից։

Հիշեցնենք` Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 11-ին բանակցություններ սկսեցին Իսլամաբադում այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 8-ի գիշերը հայտարարեց Թեհրանի հետ երկշաբաթյա հրադադարի շուրջ համաձայնության հասնելու մասին: Սակայն արդեն ապրիլի 12-ի առավոտյան ամերիկյան պատվիրակությունը գլխավորող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտնեց, որ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:

Ավելի ուշ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կսկսի Հորմուզի նեղուց մուտք գործող և այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակումը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930