Սի Ծինփինը «շատ ուրախ է», որ Հորմուզի նեղուցը արագ բացվում է. Թրամփ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը «շատ ուրախ է, որ Հորմուզի նեղուցը բաց է և/կամ արագ բացվում է», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն՝ ընդգծելով, որ անհամբեր սպասում է Չինաստանում իրենց հանդիպմանը:
«Մեր հանդիպումը Չինաստանում կլինի հատուկ և, հնարավոր է՝ պատմական։ Ես անհամբեր սպասում եմ նախագահ Սիի հետ հանդիպելուն. շատ բան կհաջողվի», – Truth Social-ում գրել է նա:
Թե երբ է նախատեսում այցելել Չինաստան, ԱՄՆ նախագահը չի նշել:



