Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահները պայմանավորվել են օպերատիվ համաձայնեցնել և հանդիպում անցկացնել երրորդ երկրում։ Դեռ որոշված չէ, թե կոնկրետ որտեղ նրանք կհանդիպեն, սակայն այլ տարբերակների թվում քննարկվում է նաև Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքը, ըստ «Коммерсантъ»-ի՝ հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Հայկ Մամիջանյանն է։
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ չի ցանկանում հրադադարի գործարքը տապալվի: Այս մասին հայտնում է Reuters–ը:
Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ Հաագայի մշտական արբիտրաժային դատարան ներկայացված հայցը նոր չէ, այժմ ուղարկվել են նոր փաստաթղթերը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի գրասենյակից։
«Այս բնապահպանական թեմաներով ճնշումները նրանք ոչ միայն ուզում են օգտագործել ՀՀ-ի դեմ իրավական գործընթացներ սկսելու նպատակով, այլ նաև դրա տակ կոնկրետ ագրեսիվ նպատակներ կան թաքնված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում նշեց նա՝ ընդգծելով, որ ադրբեջանցիներն օրակարգային են դարձնում ՀՀ տարածքից Ադրբեջան հոսող ջրերի թեման, որ իբրև թե ՀՀ տարածքում լեռնահանքային արդյունաբերությունը կեղտոտում է ամբողջ տարածաշրջանը, իրենց ջրերն են աղտոտվում:
Հիշեցնենք, որ երեկ տեղի էր ունեցել Թրամփ-Պուտին, ապա Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց։ Կողմերը քննարկել էին պատերազմի դադարեցման վերաբերյալ հարցերը։
Ռուսաստանը Միացյալ Նահագներին համարում է իր գլխավոր զրուցակիցը Ուկրաինայում իրավիճակի կարգավորման բանակցություններում։
«Սպառել են բոլոր օրակարգերը՝ անգամ փուչիկի պես ծակվող կեղծիքները՝ «Խաղաղության օրակարգ» և այլն։ Հիմա այս մարդը չունի նաև արտաքին աշխարհի աջակցությունը։ Փաշինյանն ու իր առաջարկած օրակարգը Հայաստանի ապագայի մասին են»,- ասաց Դավիթ Անանյանը՝ միևնույն ժամանակ ընդգծելով՝ ինքն իրեն սպառած Հայաստանի այս ղեկավարը կարողանում է իր քաղաքական գոյությունը քարշ տալ ընդամենը մեկ պատճառով՝ իր դիմաց չի տեսնում քաղաքական հակառակորդ։
Իրանը հարյուրապատիկ անգամ ավելի շատ միջուկային օբյեկտներ կկառուցի, եթե ԱՄՆ-ն ու Իսրայելը համարձակվեն հարվածել դրանց։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշկյանը Բուշերի նահանգ կատարած այցի ժամանակ։
Ռյուտեն Պուտինին անվանել է ուժեղ բանակցող և հայտարարել, որ նրա մասնակցությունը բանակցություններին անհրաժեշտ է խաղաղության հասնելու համար։
ԱՄՆ-ը չպետք է զիջեր Ռուսաստանին՝ խաղաղ բանակցություններին ընդառաջ՝ մերժելով Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և համաձայնելով, որ երկիրը պետք է զիջի իր որոշ տարածքներ, հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը, գրում է The Guardian-ը։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:
Եվրախորհրդարանի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են արել միանալ «Վրաստանի ինքնահռչակ իշխանությունների բոյկոտին, որոնց նրանք մեղադրում են երկրում ժողովրդավարությունը տապալելու և այլախոհությունը ճնշելու մեջ», ասվում է Եվրախորհրդարանի հայտարարության մեջ։
ՌԴ Պետդուման այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, որով առաջարկվում է ՌԴ քաղաքացիություն ձեռք բերելիս երդում տվող անձանց տարիքը 18-ից իջեցնել 14-ի։ Օրինագծի ընդունման նպատակ է հռչկվել հայրենասիրական ոգին բարձրացնելը, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրությանը և օրենսդրությանը հավատարիմ մնալու պարտավորությունը վաղ հասակից գիտակցորեն ստանձնելը։
Սոչիում 4.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ նախագահն Իրանի նկատմամբ առավելագույն ճնշումը վերականգնելու մասին հուշագիր է ստորագրել՝ պատճառաբանելով, թե Վաշինգտոնը Թեհրանին թույլ չի տա միջուկայինզ ենք ունենալ: Միևնույն ժամանակ Թրամփնա սել էր, որ կցանկանար Իրանի հետ համաձայնության գալ և գործարք կնքել:
Նախօրեին տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հեռախոսազրույցն ԱՄՆ նախագահի պաշտոնում Թրամփի երդմնակալությունից, ըստ էության, 20 օր անց։ Դատելով կողմերի տարածած հաղորդագրություններից, ինչպես նաև արած բարձրաստիճան մեկնաբանություններից՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ղեկավարները զրուցել են մոտավորապես 1 ժամ, ունեցել արդյունավետ և կառուցողական խոսակցություն, պայմանավորվել վերսկսել փոխայցերը, բանակցությունները, ինչպես նաև՝ ունենալ հանդիպում։
Այդ պարագայում կարող է ընդլայնվել ռազմական գործողությունների աշխարհագրությունը՝ իր մեջ ընդգրկելով եվրոպական այլ տարածքներ: Իսկ պատերազմին հատկացվող և ավելացող ծախսերն ու խորացող սոցիալական պրոբլեմները կհանգեցնեն երկրների հասարակությունների աճող դժգոհությանն ու հնարավոր իշխանափոխությունների:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պահանջել է, որ Reuters գործակալությունը, POLITICO պարբերականը և The New York Times-ը վերադարձնեն ԱՄՆ կառավարության կողմից իրենց վճարված դրամական միջոցները։ Այս մասին Թրամփը գրել է իր Truth Social հարթակում։
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը համաձայնության են եկել Գազայի հատվածում հրադադարի և գերիների փոխանակման համաձայնագրի հաջորդ քայլի վերաբերյալ, որի համաձայն՝ երեք պատանդ ազատ կարձակվի առաջիկա շաբաթ օրը՝ փետրվարի 15-ին: Այս մասին տեղեկանում է Alsharq Al-Awsat պարբերականից։
Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակն ահազանգում է ադրբեջանական հերթական վանդալիզմի մասին, որն Ադրբեջանն իրականացնում է օկուպացված Արցախի Հանրապետությունում։
«Ուշադրություն հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանը նաև չի ցանկանում ռուսական միջնորդություն, հետևաբար՝ նաև նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն՝ ռեգիոնալ ապաշրջափակում։ Ադրբեջանը նաև վստահաբար նախընտրում է Հայաստանի տարածքով կապվել Նախիջևանին, սակայն ընդհանուր առմամբ ռեգիոնում կոնսենսուս չկա։ Դա է պատճառը, որ Ադրբեջանի հարաբերությունները լարված էին Իրանի հետ, ներկայումս էլ՝ Ռուսաստանի հետ, այսինքն՝ ռեգիոնում ակտիվ գործընթացներ են»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկելու է փետրվարի 14-ին։
Ռուսաստանի երեխաների օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովան հայտնել է, որ 5-ից 15 տարեկան ութ երեխա կմեկնի Ուկրաինա՝ հարազատների մոտ։
Փետրվարի 12-ին Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Ամփոփելով զրույցի արդյունքները՝ Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է բանակցային գործընթաց սկսել Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու համար
Թայվանի կենտրոնական Թայչունգ քաղաքի առևտրի կենտրոնում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ, վիրավորվել՝ 26-ը։
Երկու առաջնորդների երեկվա հեռախոսազրույցից հետո բրիտանական The Telegraph պարբերականը միջազգային հարաբերությունների ներկայիս համակարգն անվանել է «Պուտինի և Թրամփի աշխարհ»։
Սպիտակ տունը հրաժարվել է հաստատել, որ նման առաջարկ է ստացել Պեկինից։ Ըստ ԱՄՆ վարչակազմի պաշտոնյայի, որի անունը չի նշվում, նախաձեռնությունը «բացարձակապես անկենսունակ է»:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ ակնկալվում է, որ մասնաճյուղը կլուծարվի և «Ռոսիա սեգոդնյա»-ն կշարունակի աշխատել Ադրբեջանում մեկ թղթակցի հետ, քանի որ «Ազերթաջ»-ը ՌԴ-ում մեկ թղթակից ունի։
Հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել հունվարի 19-ին՝ ավերիչ պատերազմի սկսվելուց ավելի քան 15 ամիս անց