Ըստ Չեռնիգովի իշխանությունների՝ գնդակոծությունից հետո տուժել է էներգետիկ օբյեկտ, տարածաշրջանի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության։
Եվրոպական երկրները սպառել են Ուկրաինայի էներգետիկ ցանցը վերականգնելու համար անհրաժեշտ միջոցները. նրանց անհրաժեշտ է առնվազն 400 միլիոն եվրո՝ Կիևի էներգետիկ կարիքները հոգալու համար:
Ադրբեջանի Գաբալա քաղաքում տեղի ունեցած Թուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից հետո Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի նախագահները ստորագրել են Գաբալայի հռչակագիրը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պնդում է, որ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է մղում Եվրոպայի դեմ, ինչին անհրաժեշտ է պատասխան տալ։
Շարժիչ գործոնները մնում են նույնը՝ կենտրոնական բանկերը և ETF-ների գնումներն ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից տոկոսադրույքի սպասվող նվազեցման ֆոնին:
Կողմերի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է քաղաքական գործընթացում Սիրիայի փոքրամասնությունների հավասար ներկայացվածություն, ինչպես նաև ՍԴՈւ-ի ինտեգրում երկրի ռազմական և քաղաքացիական կառույցներում։ ։
Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն փորձագիտական կարծիք է հրապարակել ՄԱԿ-ի Անձանց կամայական կալանավորման հարցերով աշխատանքային խմբի (UN WGAD)՝ 2025 թ. փետրվարի 17-ի թիվ 46/2024 եզրակացության վերաբերյալ
Բողոքի ցույցերը, որոնք ուղեկցվում են ճանապարհների արգելափակումներով և բախումներով, Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ սեպտեմբերի 12-ին նախագահը որոշում է ստորագրել դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման մասին:
Հոկտեմբերի 4-ին Կամչատկայի երկրամասի Արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտնել էր Շիվելուչ հրաբխից եկող մոխրի ամպի մասին:
Նրանց թվում են «Եվրատեսիլ 2009»-ի մասնակից Հադիսեն, Իրեմ Դերիջին, հայտնի երգիչներ, բլոգերներ և դերասաններ։
Բարհումը հավելել է, որ Գազայի հատվածում պետք է անհապաղ մեկնարկի համապարփակ վերակառուցման գործընթաց՝ պաղեստինյան «ազգային տեխնոկրատական մարմնի» հսկողության ներքո։
Նեթանյահուն ընդունել է Թրամփի ծրագիրը, որը նախատեսում է պատանդների անհապաղ ազատ արձակում:
Հրատարակության տվյալներով՝ պետության ղեկավարը հայտարարություն կանի քաղաքական կուսակցությունների հետ ներկայիս ճգնաժամը լուծելու վերաբերյալ խորհրդակցելու համար։
Կանադայի վարչապետը լուրջ տոնով հիշեց ՀԱՄԱՍ-ի կողմից Իսրայելի վրա հարձակման երկրորդ տարեդարձը։
Քոնոր Մաքգրեգորը UFC-ի կիսաթեթև քաշային կարգի չեմպիոն է դարձել 2015 թվականին, իսկ թեթև քաշային կարգում՝ 2016 թվականին։ Նրա վերջին մենամարտը տեղի է ունեցել 2021 թվականին, երբ նա պարտություն է կրել Դաստին Պուարիեից։ MMA-ում Մաքգրեգորն ունի 22 հաղթանակ և 6 պարտություն։
«Ուկրաինայի զինված ուժերը նահանջում են մարտական շփման գծի ողջ երկայնքով»,– հայտարարել է ՌԴ նախագահը Անվտանգության խորհրդի անդամների հետ օպերատիվ խորհրդակցության ժամանակ:
Պենտագոնը փոխել է լրագրողների համար իր պահանջները՝ թույլ տալով նրանց հրապարակել հոդվածներ՝ առանց ռազմական գերատեսչության նախնական հաստատման, եթե դրանք հիմնված են իրենց սեփական հետաքննությունների վրա․ գրում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Նախագահը մանրամասներ չի ներկայացրել, մասնավորապես՝ արդյոք պատրաստ է ներում շնորհել երաժշտին։
Օգոստոսին Վաշինգտոնը կրկնապատկել է Մադուրոյի ձերբակալությանը հանգեցնող տեղեկատվության համար նախատեսված պարգևը՝ հասցնելով այն 50 միլիոն դոլարի՝ մեղադրելով նրան թմրանյութերի ապօրինի շրջանառության և հանցավոր խմբավորումների հետ կապերի մեջ, ինչը Մադուրոն հերքում է։
2025-ի հունվարից մինչև սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից Իսրայել է ուղևորվել 456 նավ, որից ամենամեծ ծավալով բեռնափոխադրումներն իրականացվել են Իսքենդերուն, Մերսին և Քոջաելի նավահանգիստներից։
Ամերիկացիներ Մերի Բրունկոուն, Ֆրեդ Ռամսդելը և ճապոնացի Շիմոն Սակագուչին արժանացել են ֆիզիոլոգիայի կամ բժշկության բնագավառում 2025 թվականի Նոբելյան մրցանակի «պերիֆերիկ իմունային հանդուրժողականության վերաբերյալ իրենց հայտնագործությունների համար»։
Գաբալայում ընթացող Թյուրքախոս պետությունների կազմակերպության 12-րդ գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիբ Էրդողանն ուշագրավ հայտարարություններ են արել և հատկապես ոգևորությամբ անդրադարձել հարավկովկասյան զարգացումներին։ Ըստ Իլհամ Ալիևի, այսօր ԹՊԿ-ն ոչ միայն համագործակցության հարթակ է, այլև խոշոր աշխարհաքաղաքական կենտրոն է։
Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից: Հայաստանը, որը պատմականորեն մեծապես կախված էր Մոսկվայի ռազմավարական և տնտեսական օգնությունից, վերակողմնորոշվել է դեպի Արևմուտք․ գրում է Al Jazeera-ն:
Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը պնդում է՝ օր առաջ Հայաստանի իշխանությունը պետք է որոշում կայացնի Ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման հարցում։
Ուշակովի խոսքով՝ ՌԴ ղեկավարը սկսել է շնորհավորանքներ ընդունել արտասահմանցի գործընկերներից ժամը 14:00-ից (չնայած ոմանք ավելի վաղ են զանգահարել, իսկ օրինակ՝ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն դեռ երեկ էր շնորհավորել):
Վարկային համաձայնագիրը «TEİAŞ»-ի անունից ստորագրել է ընկերության գլխավոր տնօրեն Օրհան Քալդըրըմը, իսկ ՀԲ-ի անունից Թուրքիայի մասնաճյուղի ղեկավար Հումբերտո Լոպեզը:
Հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության բանակը վերահսկողություն էր հաստատել Գազա ուղևորվող «Սումուդ» նավատորմի 42 նավերի նկատմամբ, որոնց վրա էր գտնվում Թունբերգը։ Հոկտեմբերի 6-ին ակտիվիստուհուն և «Դիմադրության նավատորմի» տասնյակ այլ անդամների Իսրայելն արտաքսել է Հունաստան և Սլովակիա:
Ադրբեջանը հերթական անգամ պահանջել է, որպեսզի Հայաստանը փոխի Սահմանադրությունը։ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել է, որ «Հայաստանը պետք է իր Սահմանադրությունից հեռացնի Ադրբեջանի նկատմամբ պահանջները։ Օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը պատմական նշանակություն ունեն։
«Իր արտաքին քաղաքականության հայացքները համահունչ ներկայացնելու փոխարեն, Թրամփը կրկին թվարկեց իր «ամենամեծ նվաճումները», այդ թվում՝ յոթ հակամարտությունների ենթադրյալ լուծումը, այդ թվում՝ Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտությունը»։
Ինչպես հայտնում է թուրքական «Anadolu» պետական լրատվական գործակալությունը, Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև բնական հեղուկ գազի և միջուկային էներգիայի ոլորտներում կնքված նոր համաձայնագրերը նպաստելու են երկու երկրների էներգետիկ ռազմավարական համագործակցության խորացմանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Ըստ այդմ՝ սեպտեմբերին ստորագրված «Ռազմվարական քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագրով» կողմերը նպատակադրված են զարգացնել քաղաքացիական ուղվածության տեխնոլոգիաներն ու այդ ամենի շուրջ կարգավորման […]