Ավելի վաղ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումից հետո հայտնել էր, որ առայժմ միայն մեկ-երկու երկրներ են պատրաստ վերացնելու Ռուսաստանի տարածքին հարվածների համար Ուկրաինային մատակարարվող զենքի գործադրման սահմանափակումները։
Մոտ մեկ շաբաթ առաջ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ տեսակի զենքի մասին է խոսքը, բայց Գերմանիայի զանգվածային լրատվամիջոցները գրում են, որ խոսքը կարող է վերաբերել գործողության հեռահար շառավղով հրթիռներին։
Իսրայելի պաշտպանության ուժերն այժմ վերահսկում են Գազայի հատվածի և Եգիպտոսի միջև բուֆերային գոտու՝ Ֆիլդելֆի երթուղու 75%-ը։
Կանադայի Տորոնտոյի հայ համայնքի ներկայացուցիչ Խորեն Մարդոյանը պնդում է՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը Հայաստանը տանում է կործանման. երկիրը բերել-հասցրել են այն վիճակին, որ մեր պետականությունն այլևս կարող է գոյություն չունենալ, ինչը կանխելուն միտված պայքար է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը, որին միանալու համար էլ, ըստ Խորեն Մարդոյանի, ինքը եկել է Հայաստան։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեի տվյալներով՝ հրթիռները Փհենյանի Սունանի շրջանից Ճապոնական ծովի ուղղությամբ են արձակվել մայիսի 30-ի առավոտյան ժամը 06:14-ին:
Արաբագետ, միջազգայնագետ Արարատ Կոստանյանի կարծիքով՝ Իրանի նախագահի, արտգործնախարարի՝ ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվելուց հետո երկրի ներքին քաղաքական կյանքում մեծ փոփոխություններ չեն լինի։
Պարբերականի տվյալներով` համապատասխան հայտարարությունը կարող է արվել հաջորդ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ Ֆրանսիա նախատեսվող այցի ժամանակ։ Այցը տեղի է ունենալու հունիսի 6-7-ին, Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ափհանման 80-ամյակի կապակցությամբ։
Համաներումը կվերաբերի նաև Պուչդեմոնին, որը գլխավորում էր Կատալոնիայի կառավարությունը 2017 թվականին այնտեղ անկախության անօրինական հանրաքվեի անցկացման պահին։
Կոռուպցիայի դեմ պետությունների խումբը (GRECO) Եվրոպայի խորհրդի մարմին է, որի նպատակն է բարելավել կոռուպցիայի դեմ պայքարելու իր անդամների կարողությունները՝ վերահսկելով նրանց համապատասխանությունը հակակոռուպցիոն չափանիշներին:
«Վաշինգտոնը ստանձնում է այն երկրների պաշտպանության նախարարությունները, որոնք ցանկանում է դուրս բերել Մոսկվայի ուղեծրից»,- այս մասին գրում է Intelligence Online-ը։
Վրաստանի խորհրդարանի կողմից «գործակալների օրենքի» վրա դրած նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն հաղթահարելուց հետո, Լատվիայում Վրաստանի դեսպանը կանչվել է Լիտվայի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ), նշված է Լիտվայի ԱԳՆ-ի մայիսի 29-ին տարածած հայտարարության մեջ։
Ֆրանսիայի նախագահը նաև վերջերս չէր բացառել Ուկրաինա զինվորներ ուղարկելու հավանականությունը։ Կրեմլում նախազգուշացրել են եվրոպական երկրներին զերծ մնալ նման քայլից՝ հաշվի առնելով դրա հնարավոր վտանգները։
Միացյալ Նահանգների տասնյակ հեղինակավոր բուհերում մեկ ամսից ավելի շարունակվում են ուսանողական բողոքի ցույցերը:
Վրաստանի իշխանությունները ստանձնում են երկրի զարգացման պատասխանատվությունը։
Ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին։
Մարիա Զախարովայի բրիֆինգը
Վերջին շաբաթներին Արևմտյան երկրներն ակտիվորեն քննարկում են այն, որ Ուկրաինային պետք է թույլ տալ արևմտյան զենքերով հարվածել Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։
ՀՀ կառավարության նիստին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղու տարբեր հատվածներում վնասները մոտ 2 կիլոմետրի են հասնում։
Վերլուծաբաններն ակնկալում էին, որ ընտրությունները կկայանան աշնանը, սակայն կառավարությունը համաձայնեցրել է դրանց անցկացումն ավելի վաղ ժամկետում՝ հուլիսի 4-ին։։
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։
Անկեղծ ասած, իմ խնդիրը չի, և ես չեմ էլ ուզում ձեր ներքին խոհանոցային դաշտ մտնել, բայց այն առաջահերթությունները, որոնք դրված են Հայաստանի դեպքում՝ լավն են, թե վատը՝ չեմ ուզում գնահատել, բայց որ դրանք չեն աշխատում, դա գոնե ինձ համար միանշանակ է:
Բանիյասի հիվանդանոցում հայտնել են, որ վիրավորների թիվը 12 է, իսկ ավիահարվածից զոհվել է 2 տարեկան մի աղջիկ։
Նիստի ընթացքում միութենական շուկայում առկայությունն ապահովելու համար փոփոխություններ են կատարվել դեղերի գրանցման և փորձաքննության կանոններում, սահմանվել են հետագա քայլեր՝ որոշելու հարկային ինտենսիվ ապրանքների ցանկը, որոնց առնչությամբ պետք է որոշվեն ռիսկի նվազագույն ցուցանիշներ՝ ապրանքների մաքսային արժեքը վերահսկելու նպատակով։
Զավորոտնյուկը նկարահանվել է 30-ից ավելի ֆիլմերում և սերիալներում, վարել է հեռուստաշոուներ։
Գեռերոյի նահանգում նախընտրական քարոզարշավի ժամանակ սպանել են քաղաքապետների պաշտոնի հինգ թեկնածուների և պատգամավորի մեկ թեկնածուի:
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ընթացքում, ըստ տեղի իշխանությունների, ավելի քան 36 170 պաղեստինցի է զոհվել։
Չափման միավորը 1 տրոյական ունցիան է (31.1 գրամ):
ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաղորդել է, որ մայիսի 28-ին, Սանաայի ժամանակով ժամը 12:05-ի և 13:40-ի միջև ընկած ժամանակահատվածում հութիները Եմենում իրենց վերահսկողության տակ գտնվող շրջաններից հինգ հականավային բալիստիկ հրթիռ են արձակել Կարմիր ծով:
Ադրբեջանը ցանկանում է Հայաստանի հետ, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագիրը ստորագրել նոյեմբերին։ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչը հայտարարել է, որ Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանն աշխարհի ուշադրության կենտրոնում է, ինչը մեծ հնարավորություն է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի հասնելու համար։