Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և ԱՄՆ-ը հույս ունի, որ նա դա կանի։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենը Keskisuomalainen պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ իշխանությունները չեն նախատեսում վերսկսել Ռուսաստանի հետ սահմանային անցակետերի աշխատանքը։
Ուկրաինան ԱՄՆ-ից ստացել է 100 մլրդ դոլարի օգնություն, այլ ոչ թե 350 մլրդ դոլարի։ Այս մասին 2025 թվականի անելիքների վերաբերյալ ասուլիսի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, տվեց անդադար շահարկվող՝ «Ո՞վ բերեց Նիկոլին» հարցի պատասխանը։
Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է հեռանալ նախագահի պաշտոնից։ Այս մասին նա ասել է «Ուկրաինա. Տարի 2025» ֆորումի ժամանակ, հայտնում է UNN-ի թղթակիցը։
Փետրվարի 23-ին Բեյրութում սկսվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլայի հրաժեշտի արարողությունը, որը զոհվել էր հինգ ամիս առաջ։ Այս մասին գրում է Associated Press (AP) գործակալությունը։
Հիշեցնենք, որ այսօր Սպիտակ տան մամուլի խոսնակը հայտնել էր, որ Թրամփը վստահ է՝ առաջիկա շաբաթվա ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմն ավարտվելու է։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների համար, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերագործարկելու համար։
Իրավիճակը բավականին լարված էր, ու մարդիկ շտապում էին այնտեղ, ուր կար այդ բենզինը։ Իմ տեղեկություններով՝ այդ պահեստի պահպանությունն իրականացվում էր հատուկ նշանակության ջոկատայինների կողմից։ Ինչ-որ պահից, իմ տեղեկություններով, այդ պահեստի պահպանությունն իրականացնող մարդկանց դուրս են հանել այդտեղից։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի ականավոր նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը խոստումնալից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
Պերուում առևտրի կենտրոններից մեկի տանիքի փլուզման հետևանքով զոհվել է 8, վիրավորվել՝ առնվազն 80 մարդ։
Փետրվարի 10-ին Ելիսեյան պալատում կայացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Հայաստանի վարչապետի հանդիպումը: Վարչապետի կարգավիճակով նրա թվով 9-րդ այցը Փարիզ հերթական անգամ նշանավորվեց հայ-ֆրանսիական հարաբերությունները նոր մակարդակի դուրս բերելու բավական հավակնոտ հայտարարություններով:
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմին հայտնել է, որ մտադիր է երկուշաբթի օրը հայտարարել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի մասին, հաղորդում է ITV News-ը։
Իսրայելը անորոշ ժամանակով հետաձգել է պաղեստինցի բանտարկյալների ազատումը, որոնք պետք է ազատ արձակվեին շաբաթ օրը ՀԱՄԱՍ խմբավորման հետ գործարքի շրջանակներում, հայտնում է The Times of Israel-ը:
Նախօրեին Հռոմի պապը շնչառական ասթմատիկ նոպա էր ունեցել, տրվել էր արհեստական թթվածին: Պապի գիտակցությունն առկա է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Վերջին օրերին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) մի քանի ենթաբաժիններից շուրջ 500 աշխատակից է հեռացվել։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Վաշինգտոնում ՀՅԴ երիտասարդները հայ համայնքի հետ միասին բողոքի ակցիա են կազմակերպել Ադրբեջանի դեսպանատան առջև՝ դատապարտելու համար Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի և Մարաղայի զանգվածային ջարդերի 37-րդ տարելիցը։
Վաշինգտոնի վարչակազմը Մեքսիկայից պահանջել է ներմուծման մաքսատուրքեր սահմանել Չինաստանի ապրանքների վրա՝ սեփական արտադրանքը ամերիկյան սահմանափակումներից պաշտպանելու համար։ Այս մասին հայտնում են Bloomberg գործակալության աղբյուրները։
Հնարավոր չէ դիմակայել միջուկային պետությանը՝ առանց կախվածության մեջ հայտնվելու ուժային այլ կենտրոններից, որոնք քեզ աջակցելու են:
Զուգահեռ բանակցային գերակտիվ աշխատանք է ընթանում ամերիկյան կողմի հետ:
Վաշինգտոնն ամբողջովին կենտրոնացած է Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունների վրա, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ այս շաբաթ հնարավոր կլինի վերջ դնել հակամարտությանը։ Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։
Այսօր Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում խորհրդարանական (Բունդեսթագի) արտահերթ ընտրություններ են: Շուրջ 60 միլիոն գերմանացիներ կկարողանան քվեարկել իրենց երկրի ապագայի համար։ 2021թ. ընտրություններում գերմանացիները քվեարկեցին ձախ կենտրոնամետ դաշինքի օգտին։ Այժմ սպասվում է փոփոխություն դեպի աջակողմյան ուժեր, թեև մասնագետները պնդում են, որ արդյունքում Գերմանիայի քաղաքական կուրսը շատ չի փոխվի:
Բրիտանիայի և Ֆրանսիայի կառավարությունները քննարկում են Ուկրաինա մինչև 30․000 խաղաղապահ ուղարկելու հնարավորությունը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով եվրոպական քաղաքական շրջանակների աղբյուրներին։
Ընտրատեղամասերը կբացվեն տեղական ժամանակով 08:00-ին։ Գերմանիայի քաղաքացիները կքվեարկեն ինչպես կոնկրետ թեկնածուների, այնպես էլ կուսակցությունների օգտին, որոնք պայքարում են Բունդեսթագում տեղերի համար։
Օդերևութաբանները հրդեհի արագ տարածման պատճառ են համարում չոր ու քամոտ եղանակը։
Թե Ֆրանսիայի նախագահը, թե Հայաստանի վարչապետը մեզ ուղղություն են տվել՝ շարունակելու գործակցությունն էներգետիկայի, պաշտպանության, տրանսպորտի և այլ ոլորտներում։ Բնականաբար, Փարիզում խոսել են նաև տարածաշրջանում իրավիճակի, Ադրբեջանի հետ քննարկումների վերաբերյալ։ Ֆրանսիայի դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է՝ նպատակ է դրված հասնել խաղաղության համաձայնագրի, ու նախ և առաջ պետք է հարգվեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և ժողովրդավարությունը։
Նա օրն անցկացրել է աթոռի վրա, թեեւ ավելի շատ է տառապել, քան երեկ։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Գերմանիայի քաղաքական, դաշնային և նահանգային պետական կառույցներում հանրային կապերի խորհրդատու, դասախոս, դոկտոր, PR մասնագետ, ճառագիր (speechmaker), Սաքսոնիայի թագավորական ընտանիքի Սբ. Հայնրիհ Ուխտի ասպետ Վազրիկ Բազիլն է։
Նիկոլը Զելենսկիից շատ ավելի շուտ և շատ ավելի հիմնավոր կերպով է դարձել ոչ լեգիտիմ. դրժել է իր նախընտրական խոստումները, խախտել է սեփակսն կառավարության ծրագիրը, ունի հանրային շատ ցածր վստահություն, իսկ նույն ԵՄ սոցհարցումներով բնակչության 66 %-ը դժգոհ է Հայաստանում ժողովրդավարության մակարդակից։