«Ես ասել եմ՝ Արմեն Աշոտյանի ձայնն ավելի զրնգուն է հնչելու, այդպես էլ եղավ, դա բնական օրենք է: Տանը երեխային եթե շատ ես փորձում ճնշել, հետո իր որևէ գործողություն կամ խոսք ավելի ցավոտ է լինում: Նույնն էլ քաղաքական կյանքում է, միջազգային հարաբերություններում է: Երբ մի ազգի շատ են ճնշում, հետո ավելի ուժեղ է պայթյունը լինում: Բնության օրենքների դեմ շատ դժվար է գնալը: Հիմա պարզապես ռեպրեսիոն ինստիտուտն է աշխատում և գնալով ավելի է շատանալու, հատկապես, որ սպասվում են ինչ-որ պրոցեսներ»:
Անկարան արդեն հայտարարել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպումն ընդունելու պատրաստակամության մասին, սակայն այդ ուղղությամբ հստակություն դեռ չկա։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։
Պաշտպանության սեփական եվրոպական համակարգի ստեղծման մասին բանավեճը բորբոքվել է այն պատճառով, որ անվտանգության երաշխիքը ՆԱՏՕ-ի կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք այնքան էլ հուսալի չի թվում, գրել է Bild-ը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին կայցելի Թեհրան։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը
Ներկա միտումներով Ռուսաստանը կարող է մինչեւ տարեվերջ գրավել Դոնբասի մնացած մասը, առանց որի պատերազմի ավարտն այնքան էլ հավանական չէ։
ԵՄ երկրները նոր պատժամիջոցներ են կիրառում Ռուսաստանի դեմ, բայց նրանք նաև պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ կմատակարարեն միջանկյալ երկրների միջոցով։
Ժամանակավորապես բռնազավթված Արցախում պատմաճարտարապետական հուշարձաների ամբողջական բնկավայրերի և բնակելի թաղամասերի ամբողջական կամ մասնակի ոչնչացման ադրբեջանկան պետական քաղաքականությանը զուգահեռ իրկանացվում է նաև համամարդկային արժեք ներկայացնող պատմական կառույցների «վերականգնման» աշխատանքներ, որի արդյունքում հայկական պատմաճարտարապետական հուշարձանները կա’մ կորցնում են իրեցն հայկական դիմագիծը , կա’մ էլ հիմնովին ոչնչացնվում են:
«Դժվար է համեմատել ՌԴ-ի և ԱՄՆ-ի դերակատարումը, համապատասխանաբար, հայ-ադրբեջանական և ռուս-ուկրաինական հակամարտություններում։ ՌԴ-ն մեզ չի ասել՝ հարձակվեք Ադրբեջանի վրա, որ ՀԱՊԿ-ի կամ ԵԱՏՄ-ի անդամ դառնաք։ ՌԴ-ն մեզ չի սադրել հարձակվելու, թեև մեզ չի պաշտպանել այնքան ակտիվորեն, որքան պետք էր։ Մենք տապալեցինք մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ։ Առաջին, Երկրորդ և Երրորդ նախագահների օրոք այսպիսի բան չէր եղել»։
Ցույցի մասնակիցները պաստառներ են պահել՝ «Դադարեցրե՛ք ՆԱՏՕ-ին անդամակցությունը», «Հանուն խաղաղության» և այլ կարգախոսներով։
«Գուցե Ռուսաստանում կա մտավախություն, որ թեև ԵՄ-ին անդամակցության պրոցեսն արվում է նախընտրական նպատակներով, բայց եթե նրանց հաջողվի կրկին իշխանություն ունենալ, ապա ռեալ պրոցես կսկսեն։ Այս օրենքը, որը մեր ԱԺ-ն ընդունեց, ԵՄ-ին անդամակցության հետ զրո առնչություն ունի, բայց Հայաստանը կարող է 2027թ․ դիմել Եվրամիությանը՝ Ասոցացման համաձայնագիրը վերաստորագրելու առաջարկով։ Քանի դեռ այն ստորագրված չէ, ԵՄ-ին անդամակցության մասին խոսելը լուրջ չէ։ Որո՞նք են երաշխիքները, որ եթե այս իշխանությունը մնա, այդ համաձայնագիրը չի ստորագրվելու։ Ռուսաստանը, թերևս, սրանից է մտահոգված, դրա համար սուր արձագանքեց»,- ասաց նա:
Մարգարիտա Սիմոնյանը հունվարի 9-ին հայտնել էր, որ Տիգրան Քեոսայանը կլինիկական մահ է տարել և գտնվում է կոմայի մեջ։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ամենամոտ գործընկերների հետ հարաբերությունների զարգացումը։ Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն։
168.am-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը կովկասագետ Կարեն Իգիթյանն է:
Ադրբեջանական կողմից երեկ հերթական անգամ խոսվեց այն մասին, որ «խաղաղության պայմանագրում» չհամաձայնեցված կետերը վերաբերում են ՀՀ Սահմանադրությունը փոխելուն և, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքին»։ Օրերս Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում «գաղափարախոսական ուղերձի» ընթացքում խոսեց Սահմանադրությունը փոխելու և դրա համար հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։
Հանրապետության իշխանությունները հարևան Ռուանդային մեղադրում են ապստամբներին աջակցելու մեջ և կոչ են անում դուրս բերել զորքերը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունից։ Ռուանդան հերքում է բոլոր մեղադրանքները։
Շատ օտարերկրացիներ մեզ ասում են՝ մեզնից ի՞նչ եք ուզում, երբ դուք Պրահայում ընդունել եք, որ Արցախի հետ գործ չունեք։
Հաղորդվում է, որ մնացած չվերթները կիրականացվեն նախատեսվածի համաձայն։
Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Սիրիայում իրականացված ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հուրաս ադ-Դին» իսլամիստական խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողն, ով կապեր է ունեցել նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է Ելենա Լասկոնին՝ 19,18%-ով՝ կողմ լինելով ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ գործընկերության ամրապնդմանը։
Երևան-Բաքու բանակցությունների և, այսպես կոչված, Խաղաղության համաձայնագրի բովանդակության վերաբերյալ Բաքվից ուշագրավ «բացահայտում» հնչեց նախօրեին։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, որ այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ։
Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով փակ է նավերի համար՝ եղանակային պայմանների պատճառով
Տաջիկստանի և Ղրղըզստանի պատվիրակությունները նախօրեին Բիշքեկում ստորագրել են երկու երկրների սահմանների դելիմիտացիայի մասին արձանագրությունը։
Ավելի ուշ հրդեհի մակերեսը հասել է 1,8 հազար քառակուսի մետրի, մասնակի փլուզվել է շենքի տանիքը։ Հրդեհը տեղայնացվել է:
Վերջինս հավելել է, որ համաձայնագիրը ներկայիս տեսքով չի արտացոլում գործընկերությունն, այլ պարունակում է միայն Ուկրաինայի միակողմանի պարտավորությունները։
BBC News–ն Ադրբեջանում գործում է 1994 թվականից՝ նախ ռադիոյով, ապա նաև թվային հարթակում:
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան այսօր հեռախոսազրույց են ունեցել։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Հաղորդվում է, որ Խաղաղության և վստահության միջազգային համաժողովը նախատեսվում է անցկացնել պետությունների ղեկավարների և միջազգային կառույցների ղեկավարների մակարդակով։