«Հայաստանն ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ չեն, բայց ընտրվել են ՆԱՏՕ-ի կողմից` հատուկ հարաբերությունները խորացնելու համար, որովհետև դուք կարող եք դեսպան լինել ՌԴ-ի հետ ՆԱՏՕ-ի հարաբերությունները լավացնելու խնդրում: ՌԴ-ն դիտարկվում է՝ որպես ամենամեծ սպառնալիքը ՆԱՏՕ-ի երկրների համար, հատկապես` տեղեկատվական կամպանիաների առումով»,- ասաց Ֆրիկեն:
Նիգերի Հանրապետությունը հայտնել է Կատարից իր դեսպանին հետ կանչելու մասին՝ ի նշան համերաշխության արաբական այն երկրների հետ, որոնք հայտարարել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին:
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը դադարեցրել է այցը Ղազախստան որդու ծնվելու կապակցությամբ:
Ղազախստանը 300 հազար ԱՄՆ դոլար կներդնի Միավորված ազգերի կազմակերպության ահաբեկչության դեմ պայքարի ֆոնդին:
ԱՄՆ-ի Կոնգրեսում երկու տասնյակից ավելի օրենսդիրներ կոչ են արել գործընկերներին ավելացնել Հայաստանին 2018-ին հատկացվելիք ամերիկյան օգնությունը:
Ֆիլիպինների Մարավի քաղաքում 13 ծովային հետևակային է զոհվել քաղաքն իսլամիստ զինյալներից մաքրելու մարտերում:
Թայվանի արևելյան ափերին քաղաքացիական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք մարդ:
Ամերիկյան հեղինակավոր CNN հեռուստաընկերությունը խզել է պայմանագիրը հաղորդավար Ռեզա Ասլանի հետ, երբ նա ոչ ցենզուրային արտահայտություն է թույլ տվել նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ թվիթերյան իր միկրոբլոգում:
Բրիտանիայի ոստիկանությունը հունիսի 3-ին Միացյալ Թագավորության մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետաքննության գործով Լոնդոնի արևելքում ձերբակալել է ևս մեկ մարդու:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերի պաշտպանությունը դիմել է երկրի Դաշնային գերագույն դատարան՝ խնդրելով չեղարկել երկրի ղեկավարի հարցաքննությունը և փակել նրա դեմ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը:
Համբուրգում կայանալիգ Մեծ քսանյակի (G20) Գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումը դեռևս համաձայնեցված չէ:
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների հունիսի 9-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
ԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի վերաքննիչ դատարանը որոշել է, որ շիմպանզեները չեն կարող ունենալ նույն իրավունքները, ինչ որ մարդը:
Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդը հունիսի 9-ին բանաձև է ընդունել, որով ճանաչում և դատապարտում է Հայոց ցեղասպանությունը։
«Մենք սահմանակից ենք Մերձավոր Արևելքի հետ, և այս իմաստով, մեծ հաշվով՝ որևէ բան չի փոխվել. այդ ահաբեկչությունը Մերձավոր Արևելքում կար և կա, բայց ակնհայտ է, որ խուճապային տրամադրություններ մեր հասարակության մեջ սերմանելն էլ սխալ է։ Հայաստանը որոշակիորեն պետք է բարձրացնի զգոնության մակարդակը, հատկապես՝ սեփական սահմանների մատույցներում, նաև՝ իրանցիների հետ սերտ համագործակցության միջոցով»։
Գրաֆիկական դիզայներ Քրիստիան Սթանգլն «Ապոլոն» տիեզերական ծրագրի արխիվերից հազարավոր լուսանկարներ է օգտագործել, որպեսզի դրանց հիման վրա ստեղծի Lunar կարճամետրաժ ֆիլմը դեպի Լուսին աստղանավորդների ճանապարհորդության մասին:
Լիբանանի անվտանգության ծառայությունները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունեցող գրոհայինների:
Իսպանական Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն կանցկացվի 2017 թվականի հոկտեմբերի 1-ին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին նույնքան ընտրողներ են պաշտպանում, որքան որ մինչեւ 2015 թվականի միգրացիոն ճգնաժամի սկսվելը:
Թուրքիայում ձերբակալված ֆրանսիացի լրագրող և լուսանկարիչ Մաթիաս Դեփարդոնը հունիսի 9-ին կարտաքսվի Ֆրանսիա: Այս մասին հայտնում է ֆրանսիական լրատվամիջոցները՝ վկայակոչելով «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության իրենց աղբյուրները:
Իսպանիայի իշխանությունները հավաստիացրել են, որ թույլ չեն տա հանրաքվե անցկացնել Կատալոնիայի անկախության շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի Դեմոկրատական յունիոնիստական կուսակցության հետ կոալիցիա կազմելու մտադրության մասին:
Մեծ Բրիտանիայի խորհրդարանական ընտրություններին մասնակցությունն ամենաբարձրն է եղել 25 տարվա ընթացքում. քվեարկությանը մասնակցել է ավելի քան 32 մլն բրիտանացի:
«Դեմոկրատական Սիրիայի ուժեր» (ԴՍՈւ) զինված կոալիցիայի կազմավորումները Ռաքա քաղաքի (Դամասկոսից հեռու է 520 կիլոմետր) հյուսիսում գրավել են նախկին բանակային զորանոցները, որոնք ծառայում էին որպես ահաբեկիչների պաշտպանական բնագիծ:
Առնվազն 20 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը՝ վիրավորվել Իրաքի էլ Մուսայիբ քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, քաղաք, որը գտնվում է Բաղդադից 60 կիլոմետր հարավ ընկած շրջանում:
Քվեարկության նախնական տվյալների հիման վրա ավելի քան 200 կանայք են տեղեր ստացել բրիտանական խորհրդարանում. դա գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիների ռեկորդային թիվ է, որոնք, ընտրությունների արդյունքներով, հայտնվել են օրենսդիր մարմնում:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) զարգացման նոր փուլ է թեւակոխել Հնդկաստանին եւ Պակիստանին կազմակերպության անդամ պետությունների կարգավիճակ տրամադրելուց հետո։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը տեղական ժամանակով ժամը 12:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 15:30-ին) կուղեւորվի Բուքինգհեմյան պալատ՝ հանդիպելու Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հետ եւ հունիսի 8-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նրա հետ համաձայնեցնելու բրիտանական նոր կառավարության ձեւավորման հարցը:
«Առաջ, հանրապետություն» շարժման եւ «Դեմոկրատական շարժում» կուսակցության դաշինքը առաջին տեղը կզբաղեցնի Ֆրանսիայի Ազգային ժողովի՝ հունիսի 11-ին կայանալիք ընտրությունների առաջին փուլում՝ ստանալով ընտրողների ձայների 29 տոկոսը: