Բաժիններ՝

Ռուսաստանը բաց է Ուկրաինայի հարցով բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի հարցով բանակցությունների համար: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք մնում ենք բաց բանակցային գործընթացի համար, բայց այն պայմաններում, երբ եվրոպական մայրաքաղաքները Կիևի վարչակարգին այսուհետ էլ հրահրում են շարունակել պատերազմը, մենք ևս շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, որի ընթացքում արձանագրում ենք մեզ համար դրական զարգացումներ», – հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով շփումներ են իրականացվում, ինչը դրական երևույթ է, սակայն կարգավորման գործընթացի արագացման մասին խոսել դեռևս հնարավոր չէ։ «Այս իրավիճակում ես չափազանց լավատեսության չէի տրվի։ Իսկապես, շփումներ են իրականացվում։ Դա միշտ դրական է, սակայն այս պահին չի կարելի խոսել որևէ նոր դինամիկայի կամ գործընթացի նոր արագացման մասին», – հայտարարել է Պեսկովը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031