ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանը բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, սակայն ԵՄ-ի կողմից պատերազմը շարունակելուն դրդելու պայմաններում իրականացնում է հատուկ ռազմական գործողություն։ Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք բաց ենք մնում բանակցային գործընթացի համար, սակայն այն պայմաններում, երբ եվրոպական մայրաքաղաքները շարունակում են դրդել կիևյան վարչակարգին պատերազմը շարունակելու, մենք նույնպես շարունակում ենք մեր հատուկ ռազմական գործողությունը, որտեղ արձանագրում ենք մեզ համար դրական դինամիկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի շուրջ շփումներ են իրականացվում, սակայն կարգավորման արագացման մասին խոսք չկա։

«Ես տվյալ իրավիճակում չափազանց լավատեսություն չէի դրսևորի, շփումներն իրոք իրականացվում են։ Դա միշտ դրական է, սակայն որևէ նոր դինամիկայի կամ նոր արագացման մասին այժմ խոսք լինել չի կարող», – մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչն իրականացվող շփումները, այդ թվում՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կայացած հանդիպումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031