ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ աջակցում է Թուրքիայի՝ իր օդային տիրույթը պաշտպանելու իրավունքին, հայտնում է Reuters-ը:
Մինչ այս պահը, ըստ միջազգային կազմակեպությունների տվյալների, 18 հազար սիրիացիներ իրենց երիկամները վաճառել են այդ գործով զբաղվող ցանցային կազմակերպություններին:
Համացանցում շրջանառվում է մի լուսանկար, որում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծնկաչոք է Աֆղանստանի նախկին վարչապետ Գյուլբեդին Հիքմեթյարի առջև: Ըստ պնդումների՝ լուսանկարն արվել է 1985 թվականին, երբ Հիքմեթյարն այցելել էր Թուրքիա: Նշենք, որ վերջինիս հիմնած կառույցը հավատարմության երդում է տվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև հանդիպում Փարիզում համաժողովի շրջանակներում պլանավորված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի (ԹԱՄԺ-TBMM) հայ պատգամավոր Գարո Փայլանը խորհրդարանական նիստի ժամանակ ելույթ ունենալիս պատգավորներին հայերենով է ողջունել` ասելով «Բարև ձեզ»: Հայտնում է թուրքական «Milliyet» պարբերականը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 3-ին 12-րդ անգամ հանդես կգա Դաշնային ժողովին ուղղված ավանդական ուղերձով: Այս մասին հայտնում է «Ռոսիա 1» հեռուստաալիքի կայքը, որը պետք է ուղիղ հեռարձակի Պուտինի ելույթը:
Անկարայի օդանավակայանից Ռուսաստան է ուղևորվում ռուսական «Սու-24» ինքնաթիռի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Սիրիական բանակն ինքնապաշտպանական ջոկատների աջակցությամբ իր վերահսկողության տակ է վերցրել 1122 մետր բարձրություն ունեցող բարձունքը երկրի հյուսիսում ու ձեռնամուխ եղել Սալմա քաղաքի շրջափակմանը, որը կարևոր բնակավայր է Լաթաքիա նահանգում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ՄԱԿ-ի կլիմայական փոփոխությունների գագաթաժողովի շրջանակում, որն անցկացվում է Փարիզում, կքննարկեն ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ կապված իրավիճակը, գրում է թուրքական Haber7 թերթը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Twitter-ի իր էջում անդրադարձել է Թուրքիայի կողմից ռուսական օդանավի խոցման դեպքին. «Բարեբախտաբար, մեր օդաչուները ռուսների նկատմամբ նույնքան «նյարդային» չեն, որքան թուրք օդաչուները»,- գրել է Ցիպրասը, ըստ էության, իր գրառումն ուղղելով Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուին:
Նախօրեին Մոսկվայում «Հայրենիք» («Հայրենիքի վագրեր») կուսակցության երիտասարդ թևի ակտիվիստները չարտոնված հավաք են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ:
Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Փարիզում նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ահաբեկչությունները որակել է «կույր ահաբեկչության» հետևանք, հայտնում է իրանական IRNA գործակալությունը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Էգեյան ծովում շրջվել է 200 փախստականի տեղափոխող նավը, փրկվել է 65 երեխա ու 41 կին: Տուժածները Սիրիայի ու Պաղեստինի փախստականներ են, հայտնում է LifeNews-ը:
Եվրամիությունը պատրաստ է որոշակի պայմանների կատարման դեպքում 2016 թվականի աշնանը Թուրքիայի հետ հաստատել առանց այցագրի ռեժիմ: Այս մասին երեկ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը ԵՄ-Թուրքիա գագաթաժողովից հետո, հայտնում է TRT Turk-ը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը «խորը անհանգստություն» է հայտնել Ռուսաստանի ու Թուրքիայի միջև առաջացած լարվածության առնչությամբ՝ կապված Թուրքիայի կողմից խոցված ռուսական «Սու-24» ինքնաթիռի հետ, հայտնում է Associated Press-ը:
ԶԼՄ-ներում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որդին բավական սերտ կապեր ունի ԴԱԻՇ-ի հետ:
Թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցված ռուսական «Սու-24» ռմբակոծիչ ինքնաթիռի հրամանատար, փոխգնդապետ Օլեգ Պեշկովի մարմինը Թուրքիայի հարավային Խաթայ նաահանգից տեղափոխվել է Անկարա, հայտնում է NTV-ն:
Ֆրանսիական օդանավակայաններում հայտնաբերվել է նվազագույնը 5 ինքնաթիռ, որտեղ հայտնաբերվել են արաբերենով չարտոնված գրություններ:
Զբոսաշրջիկների օգնությամբ կազմվել է աշխարհի լավագույն հյուրանոցներն ունեցող քաղաքների վարկանշային աղյուսակը: Այն կազմվել է Trivago պորտալի կողմից, որը մասնագիտացած է հյուրանոցների որոնման վրա, հայտնում է korrespondent.net-ը:
Ճապոնացի ձկնորսները կշարունակեն կետերի արդյունաբերական որսը Ատլանտյան օվկիանոսում՝ անտեսելով ՄԱԿ-ի միջազգային դատարանի արգելքը:
Մակեդոնիայի բանակը սկսել է մետաղական արգելապատնեշ կառուցել Հունաստանի հետ սահմանին, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով իր թղթակցին:
Չեչեն ոստիկանները 1 ամսում պետք է կարդան 300 հազար աղոթք. РБК
Չեչնիայի ՆԳՆ-ն երկրի ղեկավարը հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովի հանձնարարությամբ սկսելու է հաշվել ոստիկանության աշխատակիցների կարդացած աղոթքները: Ինչպես հայտնում է РБК-ն, 1 ամսվա ընթացքում յուրաքանչյուր ոստիկան պետք է կարդա 300 հազար կարճ աղոթք:
Նշվում է, որ Մուհամմեդ մարգարեին ուղղված աղոթքների (Սալավատ) հաշվարկի հանձնարարություն են ստացել ոստիկանական բոլոր ստորաբաժանումների ղեկավարները: Հանձնարարականի վրա դրված է Չեչնիայի ՆԳՆ մամլո ծառայության ղեկավար Ռուսլան Ալխանովի ստորագրությունը:
Պաշտոնական մեկնաբանություն աղոթքների վիճակագրության մասին Չեչնիայի ՆԳՆ մամլո ծառայությունը չի կարողացել տրամադրել: Նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 25-27-ը՝ մինչև Մուհամմեդ մարգարեի ծննդյան օրը, ինչպես հաղորդում է РБК-ն, 1 աշխատակցի հաշվարկով աղոթքների քանակը պետք է կազմի 300 հազար: Սալավատը կարճ աղոթք է՝ ի պատիվ Մուհամմեդ մարգարեի, այն բաղկացած է մեկ արտահայտությունից:
Ֆրանսիական պարբերականը հղում է կատարում Փարիզի «Շառլ դե Գոլ» և «Լե Բուրժե» օդանավակայանների անվտանգության ծառայության ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիֆոյի հայտարարությանը:
Անկարայի գործողությունները՝ կապված թուրքական կողմից խոցված «Սու-24» ինքնաթիռի հետ, եղել են պայմանավորված ու պլանավորված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու տարածաշրջանի ծայրահեղական խմբավորումների կապերով, հայտարարել է Լիբանանի նախկին նախագահ Էմիլ Լահուդը RT-ին տված հարցազրույցում:
Խոցելով Սիրիայում ռուսական «Սու-24» ինքնաթիռը, Թուրքիան Ռուսաստանին աննախադեպ մարտահրավեր է նետել: Այս մասին «Вести в субботу» հաղորդման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
3 մարդ է զոհվել ԱՄՆ Տեխաս նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի ժամանակ: Ինչպես հայտնում է TASS-ը, արտակարգ ծառայությունների աշխատակիցները Հարլենդ քաղաքից ոչ հեռու հայտնաբերել են մարդատար մեքենա, որի ղեկին գտնվող 29-ամյա տղամարդը խեղդվել է:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այցով մեկնել է Բելառուս, հայտնում է Trend-ը:
Անհայտ զինյալները գրոհել են Մալիի Կիդալ քաղաքում ՄԱԿ-ի խաղաղարարների բազան, հայտնում է Reuters-ը:
Ռուսական ավիացին Սիրիայում օպերացիայի ժամանակ նվազագույնը 17 ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքին, որտեղ բնակվում են սիրիացի թուրքմենները, հայտնում է Reuters-ը:
Տղամարդիկ, ովքեր ձերբակալվէլ էին Հունգարիայում զենքի ու պայթուցիկ նյութերի տեղափոխման համար, պլանավորել էին սպանել երկրի կառավարության մի շարք անդամների, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Լասլո Տաշնադին, հայտնում է Interfax-ը: