![](/banners/BeFunky-design.jpg)
Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարն աճուրդի է հանվել 100 մլն դոլարով
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/908500.jpg)
Լեոնարդո դա Վինչիի վերջին նկարը, որը մասնավոր սեփականություն էր, աճուրդի է հանվել 100 մլն դոլար նախնական արժեքով: Այդ մասին հայտնել է Time-ը: Յուղաներկով արված նկարը ենթադրաբար ստեղծվել է 16-րդ դարում:
Այն ներկայացնում է Քրիստոսի դիմանկարը եւ կոչվում է «Աշխարհի փրկիչը»: Նկարն աճուրդի էր հանվել նաեւ 2005 թվականին: Ինչպես նշում է հրատարակությունը, ստեղծագործության պատմությունը ստույգ հայտնի չէ եւ մի քանի տարբերակ ունի: Եթե հավատանք դրանցից մեկին, նկարը եղել է Կառլ Երկրորդ թագավորի հավաքածուում, այնուհետեւ պատկանել է Բուքինգհեմի դքսի որդուն: Դրանից հետո այն պարբերաբար անհետացել է՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով աճուրդներում: