Բաժիններ՝

Սև ծովում թուրքական բեռնանավի վրա անօդաչուի հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել

Սև ծովում թուրքական դրոշի ներքո նավարկող «Mv Reyhan Sarı» բեռնանավի վրա իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով անձնակազմի մեկ անդամ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել։

Այս մասին հայտնում է թուրքական «Sabah» պարբերականը։

Հրատարակության տեղեկություններով՝ բեռնանավը, որը ածուխ էր տեղափոխում Ռուսաստանի Թաման նավահանգստից դեպի Թուրքիայի Տրապիզոն, հարձակման է ենթարկվել Սև ծովում։ Տարբեր աղբյուրների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել կամ Նովոռոսիյսկի շրջանում, կամ Սամսունի ափերի մոտ գտնվող միջազգային ջրերում։

Նշվում է, որ զոհվածը նավի մեքենայական բաժնի աշխատակից էր։ Վիրավորված անձնակազմի երեք անդամներն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել են բժշկական հաստատություններ։

Ըստ «Sabah»-ի՝ հարձակման հետևանքով նավը վնասվել է, սակայն պահպանել է ընթացքը շարունակելու հնարավորությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031