Բաժիններ՝

Թիլերսոնն Անկարայից պահանջել է իր դիվանագետներին ներկայացված մեղադրանքների ապացույցներ ներկայացնել

ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հոկտեմբերի 11-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլյութ Չավուշօղլուին խորը անհանգստություն է հայտնել Անկարայում ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների եւ ԱՄՆ-ի քաղաքացիների ձերբակալման կապակցությամբ: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հեզեր Նաուերթը:

Նրա խոսքով՝ «Թիլերսոնն ընդգծել է այն բանի անհրաժեշտությունը, որ Թուրքիայի կառավարությունը նրանց ներկայացված մեղադրանքների ապացույցներ տրամադրի»:

Ինչպես նշվում է, կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները տվյալ իրադրության շուրջ:

Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում ճգնաժամ Է սկսվել անցած շաբաթ Ստամբուլում ԱՄՆ-ի հյուպատոսարանի աշխատակից Մեթին Թոփուզի ձերբակալումից հետո: Նա մեղադրվում է «սահմանադրության խախտման» եւ «Թուրքիայի կառավարությունը տապալելու փորձի» մեջ: ԱՄՆ-ը հոկտեմբերի 8-ին կասեցրել էոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Թուրքիայի տարածքում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցչություններում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031