Բաժիններ՝

Երգիչ Էդ Շիրանը ավտովթարի է ենթարկվել. նա հիվանդանոցում է

Բրիտանացի հանրաճանաչ երգիչ Էդ Շիրանը հիվանդանոց է տեղափոխվել Լոնդոնում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարից հետո: Այ մասին հայտնել է Daily Mail թերթը:

Հրատարակության տվյալներով՝ երաժիշտն ընկել է հեծանվից ավտոմեքենայի հետ բախվելուց հետո: Ըստ որոշ տվյալների, կոտրվել է Շիրանի ձեռքը:

«Ես ոչ մեծ պատահարի մեջ հայտնվեցի հեծանվով, ներկայում սպասում եմ բժշկի հանձնարարականներին, որոնք կարող են ազդել իմ մասնակցությամբ առաջիկա մի քանի շոուների վրա»-գրել է Շիրանը Facebook-ի իր էջում: Նաեւ սոցցանցում հրապարակված է լուսանկար, որում երեւում է, որ երգչի աջ ձեռքը գիպսի մեջ է դրված, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031