Բաժիններ՝

Նազարբաև սթայլ. Ալմաթիում հասարակ անցորդները նկարվել են հայտնի լուսանկարի նման

Նորսուլթան Նազարբաևի հայտնի լուսանկարը` արված ՀՀ նախագահի անձնական լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի կողմից, նոր մեկնաբանություն է ստացել Ալմաթիում:

Ինչպես փոխանցում է Tengrinews.kz-ը, ղազախ լուսանկարիչ Վիկտոր Մագդեևը Ալմաթիի փողոցներից մեկում կատարել է հայտնի լուսանկարի նմանությամբ ֆոտոսեսիա:

«Ես սկզբում այդ լուսանկարը վերարտադրեցի ընկերներիս հետ Աստանայում: Տեղադրեցի սոցցանցերում, այն ստացավ մեծ թվով հավանություններ ու մեկնաբանություններ: Երբ գնացի Ալմաթի, մտածեցի` ինչու չտալ նման հնարավորություն հասարակ քաղաքացիներին»,-ասել է լուսանկարիչը: Սկզբից մարդիկ կարծել են, որ փողոցում ֆիլմ են նկարահանում, հետո Մագդեևը նրանց ցույց է տվել հայտնի լուսանկարն ու առաջարկել ունենալ նախագահի ոճի նկար: Լուսանկարիչը անկեղծացել է, որ Նազարբաևի այդ լուսանկարը նրան շատ է տպավորել ու ոգեշնչել:

Հայտնի լուսանկարն արվել է հոկտեմբերի 11-ին Սոչիում ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին: Այն արագորեն տարածվել է ղազախական լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերով` արժանանալով ղազախների հավանությանը: Դավիթ Հակոբյանը հայտարարել է, որ ցանկանում է լուսանկարը նվիրել նախագահ Նազարբաևին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս