Բաժիններ՝

Ռախոյը Կատալոնիայի ղեկավարին առաջարկել է ելույթ ունենալ Իսպանիայի խորհրդարանում

Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի կառավարության նախագահ Կառլես Պուչդեմոնին հղած պատասխան ուղերձում հորդորել է նրան՝ ելույթ ունենալ իսպանական խորհրդարանում եւ պարզաբանել իր դիրքորոշումն անկախության հարցի վերաբերյալ։

«Ես վերստին կոչ եմ անում ձեզ՝ ելույթ ունենալ խորհրդարանում եւ ձեր պահանջները ներկայացնել ազգային ինքնիշխանության օրինական ներկայացուցիչներին»,-ասված է նամակում, որը Իսպանիայի կառվարության նախագահը հոկտեմբերի 16-ին ուղարկել է Ժեներալիտետի ղեկավարին:

Իսպանիայի վարչապետը հիշեցրել է, որ Պուչդեմոնն «առայժմ ժամանակ ունի հստակ ու պարզորոշ պատասխանել» այն հարցին, որը նրան տրվել է անցած շաբաթ՝ հռչակվել է արդյոք Կատալոնիայի անկախությունը: «Առայժմ ձեր ձեռքում է ինստիտուտների նորմալ եւ օրինական գործառման ժամանակաշրջանն սկսելը, ինչի մասին խնդրում են բոլորը: Հակառակ դեպքում՝ դուք կլինեք Սահմանադրության կիրառման միակ պատասխանատուն»,-գրել է Ռախոյը՝ նկատի ունենալով Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս կասեցնել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը:

Ռախոյը նաեւ հայտարարել է Ժեներալիտետի ղեկավարին, որ «Կատալոնիայի անունից երկխոսության կոչերը, երբ դուք հրաժարվում եք խոսել այդ հասարակության մեծ մասի հետ», հավաստի չեն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս