
Bloomberg-ը հայտնել է պաշտոնյաներ և հետախույզներ վարձելու Facebook-ի պլանների մասին

Facebook սոցիալական ցանցը մտադիր է աշխատակիցներ վարձել, որոնք գաղտնի տեղեկատվությունից օգտվելու թույլտվություն ունեն: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:
Այս կերպ սոցիալական ցանցը պլանավորում է պայքարել հասարակական կարծիքի եւ ԱՄՆ-ի ապագա ընտրությունների վրա ազդելու օտարերկրյա պետությունների հնարավոր փորձերի դեմ:
Facebook-ում այն կարծիքին են, որ գաղտնի տեղեկատվություն մուտքի հնարավորություն ունեցող աշխատակիցները մրցակցային առավելություն կունենան պոտենցիալ սպառնալիքների դեմ պայքարի գործում. նրանք կկարողանան դրանց վերաբերյալ հրատապ տեղեկատվություն ստանալ ԱՄՆ-ի վարչակազմից, ինչը կօգնի օպերատիվորեն հետեւելու կասկածելի ակտիվությանը սոցցանցում:
Գաղտնի տեղեկատվություն մուտքի հնարավորություն ունեցող մարդկանց հետ համագործակցությունը տարածված պրակտիկա է ԱՄՆ-ում: Նրանց պահանջարկը վերջին մի քանի տարվա ընթացքում աճել է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: