Բաժիններ՝

Անկարան պատրաստ է Իրաքի հետ համատեղ «վերջ դնել Քրդական աշխատավորական կուսակցությանը»

Անկարան պատրաստ էհամագործակցել Բաղդադի հետ, որպեսզի վերջ դնի Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) ներկայությանը նրա տարածքում: Այդ մասին ասված է Թուրքիայի ԱԳ նախարարության հոկտեմբերի 16-ի հայտարարության մեջ:

Իրաքի անվտանգության նախարարական խորհուրդը նախօրյակին կայացած նիստում հայտարարել է, որ իրաքցի քրդերը Քիրկուկի նահանգի տարածք են ներգրավել ոչ պետական կազմավորումների, մասնավորապես, ՔԱԿ-ի ներկայացուցիչներին, ինչը կարելի է համարել պատերազմի հայտարարում մնացած իրաքցիներին:

«Ընդգծում ենք մեր հանձնառությունը Իրաքի տարածքային ամբողջականությանը եւ նրա քաղաքական միասնությանը: Պատրաստ ենք համագործակցել Իրաքի կառավարության հետ, որպեսզի վերջ դնենք ՔԱԿ-ի ներկայությանը իրաքյան հողերում հանուն տարածաշրջանի խաղաղության ու կայունության»,-ասված է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

Նշվում է, որ Թուրքիայում ուշադիր հետեւում են այն քայլերին, որոնք Իրաքի կառավարությունն իր քրդական ինքնավարությունում հանրաքվեից հետո ձեռնարկել է «Քիրկուկում սահմանադրական կարգի հաստատման համար, որտեղ ապրում են իրաքցի թուրքմեններ եւ այլ ազգությունների ներկայացուցիչներ», եւ բավարարված են ՔԱԿ-ի հետ Իրաքյան Քրդաստանի իշխանությունների համագործակցության վտանգի վերաբերյալ Իրաքի կառավարության հայտարարությամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս