
ԵՄ-ն կոչ է արել Թրամփին՝ կատարել Իրանի հետ գործարքը հանուն ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության

Եվրամիությունը կոչ է արել Վաշինգտոնին՝ ամբողջ ծավալով կատարել Թեհրանի հետ միջուկային գործարքի դրույթները հանուն ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության: Այդ մասին ասված է ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների մակարդակով խորհրդի՝ հոկտեմբերի 16-ին Իրանի վերաբերյալ ընդունված պաշտոնական հայտարարության մեջ:
«Եվրամիությունը Թեհրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի գծով իր պարտավորությունների կատարումը հաստատելուց հրաժարվելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը համարում Է ԱՄՆ-ի ներքաղաքական գործընթացի բաղկացուցիչ մասը: ԵՄ-ն կոչ է անում ԱՄՆ-ին՝ կտարել ԳՀՀԾ-ի գծով իր պարտավորությունները եւ ուշադրության առնել դրանց հետեւանքները տարածաշրջանում ԱՄՆ-ի ու նրա գործընկերների անվտանգության համար՝ նախքան հետագա քայլեր անելը»,-նշվում է փաստաթղթում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: