![](/banners/BeFunky-design.jpg)
Շվեդիան պատրաստ է միջնորդ դառնալ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում
![](https://168.am/wp-content/uploads/2017/10/909019.jpg)
Շվեդիան կարող է որպես միջնորդ հանդես գալ ԿԺԴՀ-ի հետ բանակցություններում, երբ Փենյանը դրանց պատրաստ լինի: Այդ մասին հայտարարել է Շվեդիայի արտաքին գործերի նախարար Մարգոտ Վալստրեմը:
«Ես չեմ ցանկանում այն տպավորությունն ստեղծել, թե մենք հնարավորություն ունենք ամբողջությամբ փոխել իրադրությունը: Բայց մենք, համենայն դեպս, դիվանագիտական ներկայություն ունենք, նրանք վստահություն են հայտնել մեզ, հնարավոր է, մենք կկարողանանք նպաստել բանակցություններին, երբ նրանք պատրաստ լինեն»,- լրագրողներին ասել է Վալստրեմը ԵՄ-ի անդամ երկրների ԱԳ նախարարների նիստից առաջ:
Հոկտեմբերի 16-ի նիստում ԵՄ-ի արտգործնախարարները պատրաստվում են ուժեղացնել Եվրամիության ինքնուրույն պատժամիջոցները ԿԺԴՀ-ի դեմ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: