
Մոսկվայի կենտրոնում 44-ամյա հայաստանցի է սպանվել

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայաստանցի տղամարդու են գնդակահարել: Այդ մասին «Լենտա.ռու»-ին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի իրավապահ մարմինների մի աղբյուր:
Նրա խոսքով՝ 44-ամյա տղամարդը հոկտեմբերի 16-ի առավոտյան ժամը մոտ 08:30-ին իր ավտոմեքենայից դուրս էր գալիս Նովոսլոբոդսկայա փողոցում, երբ մարդասպանը մի քանի գնդակ է արձակել նրա վրա: Դատելով սպանության բնույթից՝ այն նման էպատվիրվածի»,-նշել է հրատարակության զրուցակիցը:
Հանցագործն առնվազն չորս կրակոց է արձակել տուժածի վրա, ինչի մասին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի Մոսկվայի վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան: Քրեական գործ է հարուցվել «սպանություն» եւ «զենքի անօրինական շրջանառություն» հոդվածներով:
Պատահարի վայրում աշխատում են քննիչները եւ քրեագետները: