Բաժիններ՝

Պորտուգալիայում և Իսպանիայում մոլեգնող անտառային հրդեհներն արդեն ինը մարդու կյանք են խլել

Առնվազն ինը մարդ է զոհվել բնական հրդեհների հետեւանքով, որոնք մոլեգնում են Պորտուգալիայի կենտրոնական եւ հյուսիսային շրջաններում եւ Իսպանիայի հյուսիս-արեւմուտքում: Այդ մասին հայտնել են տեղական ԶԼՄ-ները:

RTP պոլտուգալական հեռուստաընկերության տեղեկատվության համաձայն, Պորտուգալիայում չորս մարդ է զոհվել Կոյիմբրայի օկրուգում, եւս երկուսը՝ Սերտա եւ Վիզեու օկրուգներում, որտեղ ներկայում անցկացվում է տեղի բնակիչների տարհանում: Եվս շուրջ 20 մարդ վնասվածքներ են ստացել:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան արդեն հայտարարել է երկրի այս շրջաններում արտակարգ դրության ռեժիմ սահմանելու մասին:

Երկրի իշխանությունները հրդեհի դեմ պայքարում գործի են դրել ավել քան 5 հազար հրշեջների: Ընդամենը, Պորտուգալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային վարչության տվյալներով, երկրի տարածքում գրանցվել է ավելի քան 120 հրդեհ: El Pais թերթի տեղեկատվության համաձայն, Իսպանիայում անտառային հրդեհները երեք մարդու կյանք են խլել Գալիսիա ինքնավար հանրակցությունում, որտեղ այժմ ակտիվ է 105 հրդեհ:

Հրդեհների առաջացմանը նպաստել է չոր եղանակը, որը հաստատվել էր այս տարածաշրջանում (առանձին շրջաններում այն հասնում էր ըստ Ցելսիուսի պլյուս 30-ից մինչեւ պլյուս 35 աստիճան), ինչպես նաեւ քամու ուժեղ պոռթկումները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս