Բաժիններ՝

Դուբայում տեղադրել են «խելացի նստարաններ»՝ համացանց մուտքով

Դուբայի ոստիկանությունը արեւի էներգիայով աշխատող «խելացի նստարաններ» է տեղադրել ոստիկանական վեց տեղամասերի մերձակայքում: Facebook-ի իր օգտահաշվում Դուբայի ոստիկանությունը բաժանորդներին հայտնել է, որ արեւային մարտկոցներով սարքավորված նստարանները հանդերձված են էեկտրոնային սարքերի լիցքավորման երկու USB-պորտերով եւ Համացանց մտնելու Wi-Fi ռոութերով։

Նստարանները լուսավորվում են մթության մեջ եւ հովացվում շատ շոգ եղանակի ժամանակ: Դրանք նաեւ բնակիչներին տեղեկատվություն կտրամադրեն շարժական հեռախոսների համար ոստիկանության հավելվածների եւ ընթացիկ եղանակային պայմանների վերաբերյալ:

Դուբայի ոստիկանությունը պլանավորում է Էմիրություն-քաղաքում էլ ավելի շատ նման նստարաններ տեղակայել «Խելացի քաղաք» ծրագրի շրջանակներում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031