Բաժիններ՝

Չինաստանում տասնյակ հազարավոր մարդկանց են տարհանել «Հանուն» փոթորկի պատճառով

Չինաստանի Գուանդուն հարավային նահանգի իշխանությունները հարկադրված են եղել վտանգավոր շրջաններից գրեթե 37 հազար մարդու տարհանել «Հանուն» արեւադարձային փոթորկի պատճառով, որը հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան հասել է մայրցամաքային Չինաստան: Նահանգի Ջրհեղեղների եւ երաշտների դեմ պայքարի շտաբի այս տվյալները հոկտեմբերի 16-ին հրապարակել է «Սինհուա» գործակալությունը։

Տարերքի հիմնական հավածն ընդունել են Չժանցզյան, Մաոմին, Յանցզյան եւ Ցզյանմեն քաղաքները, որտեղ հորդառատ անձրեւների եւ սաստիկ քամու պատճառով դեռ նախօրյակին փակվել էին բոլոր տուրիստական օբյեկտները: Շտաբի տվյալներով՝ վերջին օրերին այդ շրջանը լքել են շուրջ 38 հազար զբոսաշրջիկներ: Փոթորկի ազդեցությունն զգացվում է ոչ միայն երկրի հարավում, այլեւ Ֆուցզյան եւ Չժեցզյան արեւելյան նահանգներում: Փոթորկալի քամին եւ տեղատարափները մոլեգնել են նաեւ Շանհայում: Հայնան հարավային նահանգում հոկտեմբերի 16-ին փոթորկի պատճառով փակ են դպրոցներն ու մանկապարտեզները:

«Հանուն»-ը դարձել է ընթացիկ տարեշրջանում թվով 20-րդ արեւադարձային ցիկլոնը խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031