Բաժիններ՝

Իսպանիան անկախության հարցին Կատալոնիայից պատասխան է պահանջել մինչև հոկտեմբերի 19-ը

Մադրիդը Կատալոնիայի իշխանություններից պահանջել է մինչեւ հոկտեմբերի 19-ը հստակ պատասխան տալ Իսպանիայից նրա անկախության հարցին: Այդ մասին գրել է El Pais թերթը:

Այսպես, Իսպանիայի փոխվարչապետ Սորայա Սաենս դե Սանտամարիան հայտարարել է, որ Կատոլոնիայի Ժեներալիտետի ղեկավար Կառլես Պուչդեմոնն իր նամակում համարժեք պատասխան չի տրամադրել Իսպանիայի իշխանությունների պահանջին: «Հարցը, որը մենք նրան տվել էինք, բարդ չէ: Դրան պտասխանելու համար պահանջվում է ողջախոհություն»,- ասել էնա:

Ինչպես արդեն տեղեկացվել է, անկախության հանրաքվեից հետո Կատալոնիայում ստեղծված իրադրության վերաբերյալ տարածաշրջանի ղեկավար Կառլես Պուչդեմոնի պատասխանը չի բավարարել Մադրիդին, ինչի մասին հայտարարել է Իսպանիայի արդարադատության նախարար Ռաֆայել Կատալան:

Իսպանիայի Նախարարների խորհուրդը հոկտեմբերի 11-ին Կատալոնիայի իշխանություններից պահանջել էր բացատրել՝ հռչակել են նրանք արդյոք անկախություն: Հոկտեմբերի 16-ին հրապարակվել է Ժեներալիտետի ղեկավարի նամակը, որում նա առաջարկում է երկու ամսվա ընթացքում երկխոսություն սկսել անկախության հանրաքվեից հետո տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ:

Ավելի վաղ նշվել էր, որ եթե պատասխան չլինի կամ այն չբավարարի Իսպանիայի իշխանություններին, ապա կառավարությունը հոկտեմբերի 19-ին կգործարկի Սահմանադրության 155-րդ հոդվածը, որը թույլ է տալիս սահմանափակել ինքնավար հանրակցության ինքնակառավարումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

 

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս