Ամենայն Հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, Ն․Ս․Օ․ Տ․Տ․ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին․
Իրավապաշտպան կազմակերպություններն, ակտիվիստները և մտահոգ քաղաքացիները Բրանդենբուրգի դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին տեղեկանում ենք FreeArmenianHostages նախաձեռնության տարածած հաղորդագրությունից:
Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Syria TV-ն։
Այլընտրանքային նախագծեր խումբը ներկայացնում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Ավետ Ադոնցի հոդվածը.
Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ Ջիդդա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Մամուլի սաուդյան գործակալությունը (SPA)։
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Սթիվ Ուիթքոֆը պլանավորում է Մոսկվա այցելել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ինչպես տեղյակ եք, 2024 թվականի դեկտեմբերին Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատը՝ Դաշնային խորհուրդը, ընդունել է բանաձև, որով կառավարությանը կոչ է արել կազմակերպել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը նվիրված միջազգային համաժողով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Ազգային ժողովը:
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։
«Վնուկովո» միջազգային օդանավակայանում (Մոսկվա) սահմանափակումներ են մտցվել ինքնաթիռների ժամանման և մեկնման վրա։ Նախկինում սահմանափակումներ էին մտցվել Դոմոդեդովո և Շերեմետևո օդանավակայաններում, ինչպես նաև Ժուկովսկիում։ Այս մասին հայտնել է օդային տրանսպորտի դաշնային գործակալության ներկայացուցիչ Արտեմ Կորենյակոն։
Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 10-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները.
«Ռուսաստանցիները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և, իհարկե, Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած տեսանելի ապագայում ստիպել ռուսներին վերադառնալ այնտեղ, որտեղ նրանք եղել են 2014 թվականին»,- ըստ New York Times-ի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Իտալական խոշորագույն ռազմական և ավիացիոն ընկերությունը՝ «Leonardo»-ն, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել թուրքական «Baykar» անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ընկերության հետ։ Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են «Leonardo»-ի գործադիր տնօրեն Ռոբերտո Չինգոլանին և «Baykar» ընկերության խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը (Էրդողանի փեսա)։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան «խստորեն» դատապարտում է բոլոր տեսակի հարձակումները, որոնք ուղղված են Սիրիայի ամբողջականությանն ու հանրային խաղաղությանը։
Brent-ի մայիսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել է 0,33 դոլարով (0,47%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 70, 69 դոլարի:
Սիրիայի ափամերձ շրջաններից ՄԱԿ-ի որոշ աշխատակիցներ տարհանվել են երկրում տիրող իրավիճակի պատճառով:
«Սփյուռքը` վերացման շեմին». թեմատիկ զրույց՝ Էդգար Ղազարյանի հետ
Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա խնդիրներն ու հակասությունները հաղթահարելու աշխատանքները դեռևս չեն սկսվել։ Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն է։
Սիրիայի Լաթաքիա քաղաքի կենտրոնում այսօր իրավիճակը կայուն էր, բախումներ չկային, սակայն բնակիչները բնակարաններից դուրս չեն եկել, իսկ ժամանակ առ ժամանակ լսվում են կրակոցների ձայներ:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը կոչ է արել անհապաղ դադարեցնել արյունահեղությունը Սիրիայում և պատասխանատվության ենթարկել բոլոր մեղավորներին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաք։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Իսրայելը սահմանված ժամկետում դուրս չի բերել զինված ուժերը Ֆիլադելֆիայի միջանցքից, որը բաժանում է Եգիպտոսը Գազայի հատվածից։ Այդ կերպ Իսրայելը խախտել է հրադադարի մասին համաձայնագիրը։
«Իշխանափոխությանը միտված ցանկացած բողոքի ակցիայի, անկախ նրանից, թե ո՞վ է դրա կազմակերպիչը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մասնակցել է շատ ակտիվ՝ գետնի վրա ունենալով զգալի դերակատարում այդ ընդդիմադիր պայքարներում, հետևապես, այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունենում ներքաղաքական դաշտում, դիտարկում եմ 2026 թվականի նախընտրական համատեքստում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում այս մասին ասաց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Սփյուռքի հանձնակատարի գրասենյակն այս պահին անհնար է համարում Սիրիայի հայերի տարհանումը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ ամիս կարող է այցելել Չինաստան՝ հանդիպելու Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
«Արցախը հանձնելու բոլոր փաստաթղթերը Նիկոլ Փաշինյանը ստորագրել է եվրոպական հարթակում. Վերահաստատեց Ալմա Աթայի հռչակագիրը, հետո արդեն ճանաչեց Ադրբեջանի 86.600-ը, կնքեց Արցախի հանձնումն ու այն էթնիկ զտումը, որն Ալիևն իրականացրեց: Հիմա նույնը կատարվում է Սիրիայում. Եվրոպացիք, ժողովրդի լեզվով ասած՝ պեչատ են դնում տեղի ունեցողի վրա, ասում են՝ նորմալ է, որ Սիրիայի «իշխանությունը» կոտորում է մարդկանց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց տարածաշրջանային հարցերով փորձագետ Կարեն Իգիթյանը՝ շեշտելով, ԵՄ-ն հստակ ցույց է տալիս՝ միավորված են ոչ թե արժեքների, այլ շահերի շուրջ:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն Ուկրաինայի հարցով առցանց միջազգային գագաթնաժողով կանցկացնի։
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կապի մեջ են Սիրիայում էսկալացիայի հարցով:
Մեծ Բրիտանիայի արևելյան ափերի մոտ Հյուսիսային ծովում նավթատար տանկերի և բեռնանավի բախումից հետո առնվազն 32 մարդ է փրկվել։ Տուժածների ստույգ թիվը հայտնի չէ։
ՄԱԿ-ի պատվիրակությունը ժամանել է Սիրիայի Լաթաքիայի և Տարտուսի շրջաններ, որտեղ զանգվածային բախումներ էին տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի կողմնակիցների միջև։ Այս մասին հայտնում է Al Arabiya-ն։