«Ամերիկյան պատժամիջոցները չեն կարող արգելել ռուսական զենքի վաճառքը»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին է ասել ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերը:
«Հիմա համեմատաբար ավելի հանդարտ է վիճակը շփման գծում, ու պարզ է, որ դա այդպես է, քանի որ ինչ-որ սպասելիքներ ունի Ադրբեջանը։ Այդ սպասելիքները չեն արդարանա, քանի որ նրանք սպասում են միակողմանի զիջումների»:
Ճապոնիայի JAXA օդատիեզերական գործակալությունը ռադար է մշակում մինչեւ 10 սանտիմետր մեծությամբ «տիեզերական մանրաղբ» հայտնաբերելու համար:
Ընթացիկ շաբաթվա ընթացքում Մոսկվայում նախատեսվում է Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջավադ Զարիֆի հանդիպումը:
Անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Տաշիր» ընկերությունների խումբն ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բարձրտեխնոլոգիական ցուցահանդեսային կլաստերի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող:
Գերմանիայի Վայդենթալ քաղաքում տեղի է ունեցել սուրբծննդյան տոնածառերի նետման ավանդական ամենամյա առաջնությունը։
Դեռևս անցած տարվա ապրիլին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ծրագիր էր ներկայացրել, առաջարկելով ԱՄՆ-ի բոլոր ափամերձ տարածքները վարձակալության տրամադրել հորատման համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հետաձգել է «տարվա ամենաանազնիվ ու ծախու ԶԼՄ-ների» մրցանակների շնորհումը, որն ավելի վաղ պլանավորված էր հունվարի 8-ին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր օրն ավելի ուշ է սկսում, քան նախագահության առաջին օրերին, ավելի քիչ հանդիպումներ է անցկացնում, ավելի շատ ժամանակ է հատկացնում հեռուստացույց դիտելուն, Twitter-ում հաղորդագրությունների հրապարակմանը եւ հեռախոսազանգերին:
Եվրամիությունը պատրաստվում է այն հնարավոր սցենարին, որի դեպքում Լոնդոնը եւ Բրյուսելը չեն կարողանա համաձայնության գալ հանրակցության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ:
Սեուլը եւ Փենյանը պայմանավորվել են վերսկսել բանակցությունները ռազմական հարցերի շուրջ:
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան վարչապետ Մատեուշ Մորավեցկու առաջարկությամբ պաշտոնաթող է արել մի քանի նախարարների, որոնց թվում են՝ պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտոնի Մաչերեւիչը, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշչիկովսկին:
Հարավային Կալիֆոռնիայի շուրջ 21 հազար բնակիչներ են տարհանվել վերահաս տեղատարափների պատճառով, որոնք սպառնում են սելավահոսքերով ու հեղեղումներով:
Թուրքիայում շարունակվող հետապնդումների հետևանքով Գերմանիայում հաստատված հայ լրագրող Հայկո Բաղդաթը ևս մեկ անգամ ուշադրություն է հրավիրել այդ երկրում բնակություն հաստատած Թուրքիայի քաղաքացիների դեմ հնարավոր մահափորձեի մասին տեղեկատվության վրա:
Փարիզի դատախազությունը արտադրության մեջ անբարեխիղճ պրակտիկայի կապակցությամբ հետաքննություն է սկսել Միացյալ Նահանգների Apple կորպորացիայի շուրջը ծավալված սկանդալից հետո, որը խոստովանել է, որ կանխամտածված դանդաղեցրել է iPhone-ի հին մոդելների աշխատանքը:
Թաիլանդի վարչապետ Փրայութ Չան Օչան Երեխաների պաշտպանության օրվան նվիրված մամուլի ասուլիս է բերել իր ստվարաթղթե պատկերաքանդակը, որպեսզի խուսափի լրագրողների հետ շփումից:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներից եւ հիմնադիրներից մեկը՝ Իմադ ալ Ալյամին, հիվանդանոց է տեղափոխվել գլխի հրազենային վիրավորումով:
Իտալիայի եւ Գերմանիայի ոստիկանությունը շուրջ 200 մարդ է ձերբակալել Նդրանգետա կալաբրիական մաֆիական խմբավորման դեմ համատեղ գործողության շրջանակներում:
ԿԺԴՀ-ն եւ Հարավային Կորեան պայմանավորվել են վերականգնել թեժ գիծը զինվորականների միջեւ:
Կորեայի Հանրապետությունը կարող է ժամանակավորապես դադարեցնել ԿԺԴՀ-ի նկատմամբ մի շարք պատժամիջոցային դրույթների գործողությունը, եթե դա պահանջվի Փյոնչհանի ձմեռային Օլիմպիական խաղերին Փենյանի ներկայացուցիչների մասնակցությունն ապահովելու համար:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները հունվարի 7-ին ձեռնամուխ են եղել Անգլիայի հյուսիսային մասի ինդուստրիալ շրջանների կանաչապատման պլանի իրագործմանը նոր «Հյուսիսային անտառի» ստեղծման միջոցով, որը բաղկացած կլինի 50 միլիոն ծառից:
Հունվարի 9-ին երկու մարդատար գնացքներ են բախվել Ջերմիսթոն բնակավայրի մերձակայքում, որը գտնվում է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ խոշորագույն քաղաքից ոչ հեռու:
Ֆրանսիայի վարչապետ Էդուարդ Ֆիլիպի զարմիկը դանակահարվել է Կարմիր ծովի ափամերձ իսրայելական Էյլաթ առողջարանային քաղաքում:
Գերմանիայի «Կանաչների» կուսակցության համանախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրը դատապարտել է արտգործնախարար Զիգմար Գաբրիելի և նրա թուրք պաշտոնակից Մևլութ Չավուշօղլուի միջև տեղի ունեցած հանդիպումը:
Տարերային աղետները, այդ թվում՝ «Հարվի», «Իրմա» եւ «Մարիա» ավերիչ փոթորիկները եւ անտառային հրդեհները, 2017 թվականին 306 մլրդ դոլարի չափով ռեկորդային վնաս են հասցրել ԱՄՆ-ին:
Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթը, որը երկրից փախել է նրա նկատմամբ հանցավոր անփութության գործով Գերագույն դատարանի դատավճռի հրապարակումից առաջ, անցյալ տարվա սեպտեմբերից գտնվում է Մեծ Բրիտանիայում:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները Սեուլի հետ մերձեցման գնացին եւ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Փենյանի վրա ԱՄՆ-ի «աննախադեպ տնտեսական ու դիվանագիտական ճնշման» կապակցությամբ:
Իսրայելը հունվարի 9-ի առավոտյան ավիացիոն եւ հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական զինված ուժերի այն ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոսի մերձակա էլ Կատիֆի շրջանում:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կոչ է արել փակել պաղեստինցի փախստականների օգնության ՄԱԿ-ի գործակալությունը՝ պնդելով, որ գործակալության նպատակն է վերջ դնել Իսրայելի գոյությանը որպես պետություն:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մտադիր չէ հետ կանչված ամերիկացի դիվանագետներին վերադարձնել Կուբա եւ այն կարծիքին է, որ Հավանան կարող է մեկընդմիշտ լուծել ակուստիկ գրոհների խնդիրը: