Նավթալցանավը, որը Չինաստանի արեւելյան ափի մոտ բռնկել էր չորաբեռնատար նավի հետ բախվելուց հետո, կարող է պայթել եւ ջրասույզ լինել:
Ֆրանսիացի երգչուհի Ֆրանս Գալը, որը հռչակ էր ձեռք բերել 1960-ական թվականներին, 70 տարեկան հասակում մահացել է քաղցկեղի դեմ երկու տարվա պայքարից հետո, տեղեկացնում է BBC-ին:
Իսրայելցի փաստաբան Էիթայ Մաքը և Հայոց ցեղասպանությունը ճանաչած գիտնական Յաիր Աուրոնը երկրի արտաքին գործերի նախարարությունից պահանջել են տվյալներ տրամադրել Հայոց ցեղասպանությունը չճանաչելու հարցում Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա հնարավոր համաձայնությունների վերաբերյալ:
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ Բուդապեշտն այսուհետեւ էլ չի ընդունելու փախստականների:
Հունվարի 7-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Վաչե Նվերի Չիլինգարյանը:
Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Թոմաս Օպերմանը (Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն) հանդես է եկել կանցլերի պաշտոնավարությունը երկու ժամկետով սահմանափակելու օգտին:
Ավստրալիայի խոշորագույն քաղաքում հուվարի 7-ը դարձել է ամենաշոգ օրը վերջին 79 տարում. օդի ջերմաստիճանը հասել է 47,3 աստիճանի, տեղեկացնում է BBC-ին:
Ֆրասնիայում «Էլեանոր» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է վեցի:
ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Կորեական թերակղզու իրադրությունը եւ բողոքները Իրանում:
Ինչո՞ւ օգնություն հատկացնել մեկին, որը քո շահերի հակառակ է գործում: Հենց այս հարցն էր բարձրացրել Վաշինգտոնը՝ որոշելով դադարեցնել օգնությունը Պակիստանին, որին կասկածում են ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու Դենիս Դվորնիկովը 2018 թվականին միայն դրական զարգացումներ է սպասում՝ միաժամանակ խորհուրդ տալով պատրաստ լինել նաև բացասականին։
Անցյալ ամիս նախագահ Թրամփը երկու նոր մեծ սխալ ավելացրեց ամբողջ տարվա արտաքին և ներքին քաղաքականության սխալ որոշումների երկար ցանկին:
«2017թ. Հայաստանն ունեցել է արտաքին քաղաքական ձեռքբերումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
Համացանցում հայտնվել է մի տեսանյութ որտեղ երևում է, թե ինչպես Տորոնտո Պիրսոն միջազգային օդանավակայանում երկու ինքնաթիռների բախումից հետո հինքնաթիռներից մեկը հրդեհվել է:
Տարեց կինը մահացել է Սանկտ Պետերբուրգի հիվանդանոցներից մեկում, երբ 5 ժամ շարունակ սպասել է բժիշկներից օգնությանը:
«Պատերազմի ռիկսը մնում է բարձր նաև 2018 թվականին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը՝ խոսելով 2018 թվականի սպասելիքներից ԼՂ հակամարտության գոտու վերաբերյալ:
Ռուսաստանը մասնագիտացել է Արեւմտյան երկրների հասարակությունների տարբեր հատվածներին միմյանց դեմ ուղղորդելու խարդախ գործում, «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահի անվտանգության հարցերով խորհրդական գեներալ Հերբերթ ՄքՄասթերը.
«Ադրբեջանը կխուսափի լարել իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը»:
ԱՄՆ դեսպանատան ակադեմիական և մասնագիտական փոխանակման ծրագրերի միջոցով ավելի քան 4.000 հայեր այցելել են Միացյալ Նահանգներ, և հարյուրավոր ամերիկացի ուսանողներ ու գիտնականներ կիսել են ամերիկյան մշակույթը հայերի հետ:
Մինչ աշխարհը շարունակում է քննարկել տարվա կարևոր քաղաքական իրադարձությունները՝ տարին նաև հատկանշական էր տիեզերագնացության ոլորտի գիտական ձեռքբերումներով:
Թայվանի բարձրագույն դատարանը պարտավորեցրել է տեղի ատամնաբույժին վճարել մորը 550.000 ֆունտ, որը համարժեք է 800.000 ԱՄՆ դոլարի:
Ճապոնիայի հարավում գրանցվել է 5.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության հաղորդած տվյալներին:
Անհրաժեշտ է խրախուսել այն քաղաքները, որտեղ շատ ծառեր կան: Բայց որո՞նք են դրանք: Հստակ պատկեր ստանալու համար Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) Senseable Lab-ը, համագործակցելով Համաշխարհային տնտեսական ֆորումի (WEF) հետ, ստեղծել է ինտերակտիվ քարտեզներով կայք Treepedia-ն, որը ցույց է տալիս կանաչապատման խտությունն աշխարհի խոշոր քաղաքներում:
17-ամյա պատանուն առաջադրվել է իր սիրած աղջկա ծնողներին սպանելու մեղադրանք: Սպանությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ աղջկա ծնողները արգելել են անչափահասներին հանդիպել:
«Հայաստանի արտաքին քաղաքականության ձեռքբերումը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն էր»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքական վերլուծաբան Ուվե Հալբախը:
17-ամյա Քրիստիան Գուարդինոն դուրս է եկել հանրահայտ America’s Got Talent երգի մրցարշավի կիսաեզրափակիչ, սակայն նա հայտնի է մեկ այլ պատճառով:
Ռուսսկայա Տեչա գյուղի 39-ամյա բնակչուհու կես տարեկան որդու՝ օղիով թունավորվելու գործի քննությունն ավարտվել է: Այս մասին հաղորդում է URA.RU պորտալը՝ հղելով ԶԼՄ-ների հետ կապերի հարցով Չելյաբինսկի մարզի դատախազի ավագ օգնական Նատալյա Մամաևային:
Դատարանը երկու ամսով կալանավորել է Բելգորոդի մարզի բնակչուհուն, ով քննության նախնական վարկածի համաձայն, խեղդել է իր վեց ամսական թոռանը՝ դստեր կյանքը թեթևացնելու համար:
«Տարին Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար արձանագրվեց և հաղթանակով, և հիասթափությամբ»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը
Եգիպտոսում 15 մարդու նկատմամբ դեկտեմբերի 26-ին ի կատար է ածվել երկրի ռազմական տրիբունալի մահավճիռը: