Բաժիններ՝

Փենսը պատմել է, թե ինչու ԿԺԴՀ-ն մերձեցման գնաց Հարավային Կորեայի հետ

Հյուսիսային Կորեայի իշխանությունները Սեուլի հետ մերձեցման գնացին եւ բանակցությունների սեղանի շուրջ նստեցին Փենյանի վրա ԱՄՆ-ի «աննախադեպ տնտեսական ու դիվանագիտական ճնշման» կապակցությամբ:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի փոխնախագահ Մայքլ Փենսը: Նրա կարծիքով՝ Հարավային Կորեայի հետ բարձր մակարդակով բանակցություններ անցկացնելու ԿԺԴՀ-ի որոշումը դարձել է ԱՄՆ-ի գործողությունների «անմիջական արդյունքը»: Փոխնախագահը նաեւ նշել է, որ Միացյալ Նահանգներն կշարունակի ճնշում գործադրել Փենյանի վրա, քանի դեռ տեղի չի ունեցել Կորեական թերակղզու լիակատար միջուկազերծում:

«Մենք հյուսիսկորեական խնդրում մեր դիրքորոշումը չենք մեղմացնի այնքան ժամանակ, քանի դեռ Փենյանը չի հրաժարվել միջուկային ու հրթիռային ծրագրից»,-ասել է Փենսը: Բացի այդ, նա նշել է ԱՄՆ-ի դաշնակիցների, ինչպես նաեւ Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի ներդրումը Հյուսիսային Կորեայի հարցում առաջընթացի հասնելու գործում: Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի միջեւ հարաբերությունների նորմալացման շուրջ երկխոսության առաջին փուլը հունվարի 9-ի առավոտյան սկսվել է Փանմունջոն սահմանամերձ կետում:

2015 թվականի դեկտեմբերից ի վեր միջկորեական առաջին բանակցությունների գլխավոր թեմա էր հայտարարված Սեուլի եւ Փենյանի հարաբերությունների բարելավմանն ուղղված գործնական քայլերը: Փանմունջոնում կայացած բանակցությունների ընթացքում Կորեայի Հանրապետությունը ԿԺԴՀ-ին առաջարկել է լուսնային Նոր տարում, որը նշվելու է փետրվարի 16-ին, անցկացնել 1950-1953 թվականների պատերազմի հետեւանքով բաժանված ընտանիքների հարազատների հանդիպում:

Հարավկորեական կողմը նաեւ առաջարկել է մոտ ապագայում բանակցություններ կազմակերպել երկու երկրների զինվորական հրամանատարության ներկայացուցիչների միջեւ՝ հուսալով, որ այդ կնպաստի լարվածության թուլացմանը Կորեական թերակղզում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս