Բաժիններ՝

Թաիլանդի ԱԳՆ-ին հայտնի է դարձել, թե որտեղ է գտնվում փախած նախկին վարչապետ Չինավաթը

Թաիլանդի նախկին վարչապետ Յինգլաք Չինավաթը, որը երկրից փախել է նրա նկատմամբ հանցավոր անփութության գործով Գերագույն դատարանի դատավճռի հրապարակումից առաջ, անցյալ տարվա սեպտեմբերից գտնվում է Մեծ Բրիտանիայում:

Այդ մասին հայտնել է «Թհաի Ռաթ» թերթի ինտերնետ-տարբերակը՝ վկայակոչելով Թաիլանդի արտաքին գործերի նախարարին:

«Նախկին վարչապետ Չինավաթը սեպտեմբերից գտնվում է Մեծ Բրիտանիայի տարածքում՝ Լոնդոնում: Մենք այս փաստի հավաստում ենք ստացել Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունից»,- հունվարի 9-ին հայտարարել է Թաիլանդի ԱԳ նախարարության ղեկավար Դոն Փրամաթվինայը, որի խոսքը մեջբերում է թերթը:

Նախարարը նաեւ հայտնել է, որ իրեն հայտնի չէ Մեծ Բրիտանիայում Չինավաթի գտնվելու կարգավիճակը, գրում է հրատարակությունը: Ըստ երեւույթին, նախկին վարչապետն այնտեղ է գտնվում ինչ-որ մի այլ երկրի, ոչ Թաիլանդի անձնագրով, քանի որ նրա բոլոր չորս թաիլանդական անձնագրերն անվավեր են ճանաչվել տակավին անցյալ տարի, ասել է նա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս