Բաժիններ՝

Իսրայելը հրթիռահարվածներ է հասցրել Դամասկոսի մերձակա ռազմական օբյեկտներին

Իսրայելը հունվարի 9-ի առավոտյան ավիացիոն եւ հրթիռային հարվածներ է հասցրել սիրիական զինված ուժերի այն ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոսի մերձակա էլ Կատիֆի շրջանում: Այդ մասին ասված է Սիրիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ իսրայելացիները Սիրիայի տարածքին հարվածներ են հասցրել «երկիր-երկիր» դասի հրթիռներով եւ ռազմական ինքնաթիռներով: Սիրիական բանակը հայտնել է, որ իր հակաօդային պաշտպանության միջոցները կալանել են մի քանի հրթիռ եւ խոցել իսրայելական մի ինքնաթիռ: Իր հերթին «Հաարեց» իսրայելական թերթը, հղում անելով սիրիական ընդդիմության աղբյուրների, գրել է, որ գրոհի թիրախ է դարձել զինապահեստը: Իսրայելը պնդում է, որ չի պաշտպանում Սիրիայի հակամարտության կողմերից որեւէ մեկին եւ չի մասնակցում հարեւան երկրի իրադրության կարգավորման բանակցություններին:

Ընդսմին, արտասահմանյան ԶԼՄ-ների վարկածով, իսրայելական օդուժը պարբերաբար հարձակումներ է իրականացնում Սիրիայի տարածքում, որոնք ուղղված են, մասնավորապես, շիաների «Հըզբոլլահ» լիբանանյան կազմակերպության մարտիկների դեմ, որոնք մարտական գործողություններին մասնակցում են Դամասկոսի կողմում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս