Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում բարձրացնել արդյունավետությունը:
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է, որ նպատակամղված է Պաղեստինի հետ խաղաղություն հաստատելուն:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում տեղեկացրել է ԱՄՆ կողմից սիրիացի քրդերին ռազմամթերքի մատակարարումները դադարեցնելու մասին:
ԱՄՆ-ի սպորտային մարմնամարզության հավաքականի գլխավոր բժիշկ Լարի Նասարը 175 տարվա բանտարկության է դատապարտվել մարզուհիների նկատմամբ սեռական ոտնձգությունների համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թվականին Երուսաղեմում կբացվի ԱՄՆ «ոչ մեծ» դեսպանություն:
Հունվարի 25-ի առավոտյան Կահիրեի արվարձանի Գիզայի բուրգերի համալիրի շրջանում սկսվել է Հին Եգիպտոսի Ռամզես Երկրորդ փարավոնի ավելի քան 3 հազար տարեկան հսկայական արձանը 400 մետրով տեղափոխելու բարդ տեխնիկական գործողությունը:
ԵԱՀԿ գործող նախագահ, Իտալիայի արտաքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն փետրվարի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ի թիվս այլ հարցերի կքննարկի նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը առնչվող հարցեր:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակի և ունեցած հանդիպումների մասին կարճ հարցազրույց է տվել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծրագրին:
Բրյուսելի Tour & Taxis համալիրում բացվել է BRAFA արվեստի տոնավաճառը:
Իսպանիայի կառավարությունը մտադիր է երկրի Սահմանադրական դատարան դիմել Կառլես Պուչդեմոնին Կատալոնիայի կառավարության նախագահի պաշտոնում առաջադրելու կապակցությամբ։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 25-ին ժամանել է Ցյուրիխ, որտեղից ուղղաթիռով ուղեւորվել է Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական համաժողովին:
Քուրդ աշխարհազորայինները հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել սիրիական Աֆրինում շարունակվող մարտերի ընթացքում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը գործողություն են իրականացնում քրդերի կազմավորումների դեմ։
Հազարավոր զինվորներ, ինչպես նաեւ տասնյակ միավոր տեխնիկա են կենտրոնացրել Փենյանի արեւելյան ծայրամասում գտնվող Միրիմ հին օդաթռիչքարանում, որտեղ վերջին տարիներին զորահանդեսների նախապատրաստում է անցկացվում:
Ճապոնական ծովում ռուսական «Վոստոկ» ձկնորսական նավը, որի վրա 21 մարդ է եղել, անհետացել է:
Իսպանիայի արտաքին գործերի եւ համագործակցության նախարար Ալֆոնսո Դաստիս Կեսեդոն ուշաթափվել է Շվեյցարիայի Դավոս քաղաքում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի (ՀՏՀ) շրջանակներում կայացած բանավեճերի ժամանակ:
Միլանի արվարձանում գնացքը դուրս է ընկել ռելսերից, ինչի հետեւանքով զոհվել է երկու, վիրավորվել տասը մարդ:
60 տարեկան հասակում մահացել է բրիտանացի երաժիշտ, երգերի հեղինակ եւ The Fall փոսթ-փանք խմբի վոկալիստ Մարկ Էդվարդ Սմիթը:
Հունվարի 25-ի առավոտյան Պետերբուրգում 67 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Լյուդմիլա Սենչինան:
Ֆիլիպիններում 75 հազարից ավելի մարդ է տարհանվել Մայոն հրաբխի ժայթքման պատճառով:
Չորրորդ օկրուգի ֆեդերալ տարածաշրջանային դատարանը (TFR-4) հունվարի 24-ին երկրորդ ատյանում հաստատել է մեղադրական դատավճիռը, որը կայացվել է Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի գործով:
Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հավաստել է իր մասնակցությունը պետության ղեկավարի նոր ընտրություններին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սիրիական Աֆրին նահանգում տեղի ունեցող ռազմական գործողությունների վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Ջուլիան Ասանժի բուժզննում կատարած բժիշկները հայտարարել են Էկվադորի դեսպանատանը նրա հետագա գտնվելու վտանգի մասին:
Առնվազն 15 մարդ է զոհվել, եւս ավելի քան 30-ը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ Գվատեմալայի արեւմուտքում մարդատար ավտոբուսն ընկել է անդունդը:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուղերձ են հղել ողջ կորեական ազգին՝ կոչ անելով թուլացնել ռազմական լարվածությունը Փենյանի եւ Սեուլի միջեւ:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է, որ Անկարան սահմանափակի ռազմական գործողությունները սիրիական Աֆրինում:
Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովի երկրորդ օրն անցել է գլոբալացման նշանաբանի ներքո:
Նախագահ Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան այցի ծրագիրն ավարտվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) նախագահ Գիդո Ռայմոնդիի հետ հանդիպմամբ:
«Մեծ պարիսպ» կհայտնվի ՉԺՀ-ի Սինցզյան-Ույղուրյան Ինքնավար Տարածաշրջանում:
Բրիտանացի ոստիկաններն այցելել են միայնակ ծերունուն, որը կողոպտման զոհ էր դարձել, եւ նրա համար արտասովոր նվեր են արել: Տեսանյութը հրապարակված է Մանսֆիլդի (Նոթինգեմշիրի կոմսություն) ոստիկանական վարչության Facebook-ում։