Բաժիններ՝

Աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ Կիևում հազարավոր մարդիկ մասնակցել են երթի

Հազարավոր քաղաքացիներ մասնակցում են Կիևի կենտրոնական փողոցում կայանալիք երթին, որը նվիրված է Աշխատավորների միջազգային օրվան: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստիին»:

Ուկրաինական հեռուստաալիքների ուղիղ եթերից պարզ է դառնում, որ ակտիվիստները շարասյուններ են ձևավորել Բեսարաբիական հրապարակում և երթով շարժվել են Մայդան հրապարակ:

Մասնակիցները բռնել են արհմիությունների և մի շարք կուսակցությունների դրոշներ: Նրանք բարձր պահում են «Հանուն սոցիալական արդարության», «Գների և սակագների բարձրացման դեմ», «Անվերապահ բազային եկամուտ ուկրաինացիներին» կոչերով պաստառներ: Երթն ուղեկցում են երեք ոստիկանական մեքենաներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս