Բաժիններ՝

Իրանն ԱՄՆ-ից պահանջել է հեռանալ Մերձավոր Արևելքից

ԱՄՆ-ը պետք է հեռանա Մերձավոր Արեւելքից, ամերիկացիները ոչինչ չէին բերում, բացի անկայունությունից: Այդ մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, խոստանալով, որ ԱՄՆ-ի ոտքը տարածաշրջանում չի լինի: «Մենք տեղի բնակիչներն ենք, Պարսից ծոցը եւ Արեւմտյան Ասիան մեր տունն է, բայց դուք օտարերկրացիներ եք, դուք արատավոր նպատակներ եք հետապնդում եւ ձգտում եք խռովություն սերմանել:

Իմացեք, որ ԱՄՆ-ի եւ նման մի շարք այլ երկրների ոտքն ապագայում տարածաշրջանում չի լինի»,-հայտնել է Խամենեին՝ «Աշխատանքի օրվա» նախաշեմին ելույթ ունենալով իրանցի աշխատավորների առջեւ: Իրանի առաջնորդի հայտարարությունը հրապարակված է նրա ասույթների կայքում:

Նրա խոսքով՝ հենց ԱՄՆ-ը, այլ ոչ թե Իրանն է հանդիսանում այն երկիրը, որը պետք է հեռանա տարածաշրջանից, քանի որ ուր էլ հասնի ամերիկացիների ոտքը, դա կհանգեցնի անկայունության իրավիճակի, պատերազմի եւ բախումների: «Տարածաշրջանային առանձին երկրներ պետք է իմանան, որ եթե նրանք առճակատվեն Իրանի հետ, ապա պարտություն կկրեն»,-հայտարարել է Խամենեին, նշելով, որ ամերիկացիները փորձում են Սաուդյան Արաբիային եւ մի շարք այլ երկրների տրամադրել Իրանի դեմ:

Նրա խոսքով՝ հարկ է, որ այդ երկրները ողջամտորեն մոտենան դրան եւ չենթարկվեն ԱՄՆ-ի խաբեություններին: Ամերիկյան իշխանությունները քանիցս Իրանին մեղադրել են Մերձավոր Արեւելքում ապակայունացնող ակտիվության մեջ: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ղեկավար Մայք Փոմպեոն հայտարարություններից մեկում Թեհրանին մեղադրել է ահաբեկիչներին աջակցելու, Եմենում հուսիթներին զինելու եւ կիբեռգրոհներ իրականացնելու մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս