
Թրամփը հանդես է եկել Կիմ Չենի Ընի հետ հանդիպումը Փանմունջոմում անցկացնելու օգտին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 30-ին հասկանալ է տվել, որ դեմ չէ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չենի Ընի հետ հանդիպումը ԿԺԴՀ-ի եւ Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտում գտնվող Փանմունջոմ վայրում անցկացնելուն:
«Շատ երկրներ են դիտարկվում որպես հանդիպման վայր, բայց Հյուսիսային եւ Հանրավային Կորեաների սահմանին գտնվող Խաղաղության տունը/Ազատության տունն ավելի խորհրդանշական ու կարեւոր վայր չէ՞ր լինի, քան որեւէ երրորդ երկիրը: Պարզապես հարցնում եմ»,-գրել է նախագահը Twitter-ում:
Ավելի վաղ Թրամփը նշել է, որ Կիմ Չենի Ընի հետ իր զրույցը կկայանա հունիսին կամ նույնիսկ ավելի վաղ՝ կախված իրադարձությունների զարգացումից: Նախագահի խոսքով՝ հյուսիսկորեական կողմի հետ բանակցությունների ընթացքում հաջողվեց հանդիպման անցկացման հնարավոր վայրերի թվաքանակը կրճատել մինչեւ երկու երկիր:
Ամերիկյան ԶԼՄ-ներում հնարավոր տարբերակների թվում նշվում են՝ Սինգապուրը, Մոնղոլիան, Շվեյցարիան եւ ԿԺԴՀ-ի ու Կորեայի Հանրապետության միջեւ ապառազմականացված գոտին: Ապրիլի 27-ին Փանմունջոմ սահմանամերձ վայրում կայացել է Կիմ Չենի Ընի հանդիպումը Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի հետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: