Ավելի քան 152 միլիոն դրամ, կամ՝ 415 հազար դոլար․ բյուջեից ավանդական դրամաշնորհ՝ «Ֆեստիվառ»-ի համար

152 միլիոն 319 հազար 400 դրամ, կամ՝ շուրջ 415 հազար դոլար․ սա այն դրամաշնորհի չափն է, որը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հատկացրել է Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն ՓԲԸ-ին՝ «Ֆեստիվառ» փառատոնի կազմակերպման համար։

Միջոցառման անցկացման վայրեր են նշվել Արագածոտնի մարզի Թալին քաղաքը և Սյունիքի մարզի Գորիս քաղաքը, անցկացման ժամկետներ՝ հուլիսի 18-ը և օգոստոսի 15-ը։

Գումարի շրջանակում նախատեսված են ստեղծագործական անձնակազմի ծառայություններ, LED էկրանի, լուսային սարքավորումների, ձայնային ապահովման, կոնստրուկցիաների, բեմի ապահովման ծառայություններ՝ ներառյալ տեխնիկական սարքավորումների տեղափոխման և սպասարկող անձնակազմի վարձատրության ծախսեր, բեմական հատուկ էֆեկտների ապահովում, գովազդային և տպագրական, առաջխաղացման կազմակերպման ծառայությունները։

2025 թվականին ԿԳՄՍՆ-ից տեղեկացրել էին «Ֆեստիվառ» փառատոնի անցկացման նպատակով ՀՀ կառավարությունից ավելի քան 211 մլն դրամ հատկացման մասին։

Կարդացեք նաև

2024 թվականին 168amգրել էր՝ գործող իշխանությունները, որոնց ուսերին գրեթե կրկնապատկված պետական պարտքն է, որոշել են չխախտել ավանդույթն ու 180 միլիոն դրամ ուղղել «Ֆեստիվառ» մշակութային նախագծին։ Հենց այս նախագծի շրջանակում էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգը գնացել Գյումրի՝ մասնակցելու Թաթայի համերգին։

2023 թվականին միջոցառումն անց էր կացվել Լոռու, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում, իսկ նույն օրերին Արցախում շրջափակման մեջ սովի էին մատնված 100 հազարից ավելի հայեր։ Հանրային հեռուստաընկերությունն այդ նախագիծն իրականացնելու համար 179 միլիոն 954 հազար դրամ՝ շուրջ 467 հազար դոլար դրամաշնորհ էր ստացել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031