Բաժիններ՝

Կիմ Չեն Ընը համաձայնել է Թրամփի հետ հանդիպել ԿԺԴՀ-ի և Հարավային Կորեայի սահմանին. CNN

ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում անցկացնել ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի սահմանի Փանմունջոմ վայրում: Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ: Նրա տվյալներով՝ ԿԺԴՀ-ի ղեկավարը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինին համոզել է գագաթնաժողովն անցկացնել Փանմունջոմում:

Ինչպես պնդում է CNN-ը, Կիմ Չեն Ընն իր ընտրությունը կատարել է այդ վայրի օգտին, քանի որ այնտեղ արդեն պատրաստ է հանդիպման անցկացման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումները: Հանդիպումը, աղբյուրի տեղեկատվությամբ, կկայանա մայիսի վերջին, ընդ որում մի քանի միջոցառումներ կարող են տեղի ունենալ սահմանի հյուսիսկորեական կողմում: Նա նաեւ նշվել է, որ Մուն Չժե Ինը նույնպես կարող է մասնակցել գագաթնաժողովին:

Ապրիլի 27-ին Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների միջեւ Փանմունջոմում կայացած բանակցությունների արդյունքում ընդունվել է համատեղ հռչակագիր, որում կողմերը հայտարարել են, որ Հարավային Կորեան եւ ԿԺԴՀ-ն դադարեցնում են փոխադարձ բոլոր թշնամական գործողությունները:

Նրանք հաստատել են, որ իրենց ընդհանուր նպատակը Կորեական թերակղզու միջուկազերծումն է: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պատմական է որակել ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի եւ Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հանդիպումը:

«Հրթիռների արձակումների եւ միջուկային փորձարկումների խելահեղ տարվանից հետո այժմ պատմական հանդիպում էտեղի ունենում ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի միջեւ: Լավ բաներ պատահում են, բայց ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի հետագայում»,-գրել է Թրամփը Twitter-ի իր էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս