Փարիզում մայիսմեկյան անկարգություններից հետո 102 մարդ է կալանավորված
Փարիզում մայիսմեկյան ցույցին հաջորդած անկարգությունների հետեւանքով ոստիկանությունը 276 մարդ է ձերբակալել: Նրանցից 102-ը կալանքի տակ վերցվել ոստիկանական տեղամասերում: Այդ մասին հայտնել է Le Monde-ը՝ վկայակոչելով ոստիկանության քաղաքային պրեֆեկտուրայի տվյալները:
Փարիզի փողոցներում տեղի ունեցած ընդհարումների հետեւանքով ջարդվել են 31 խանութների ցուցափեղկեր, խանութներից երկուսը հրկիզվել են: Ակտիվիստները նաեւ ջարդել են տասն ավտոմոբիլ եւ հրկիզել եւս վեցը: Չորս մարդ վիրավորվել է, նրանց թվում՝ մեկ ոստիկան:
Փարիզում տեղի ունեցած մայիսմեկյան ցույցն ուղեկցվել է բազմաթիվ անկարգություններով: Երթի ընթացքում սեւ հագուստով ու դիմակավոր շատ մարդիկ, որոնց թիվը, ոստիկանության տվյալներով՝ եղել է շուրջ 1,2 հազար, ավերել են ռեստորանների եւ սրճարանների ցուցափեղկերը, հարձակման է ենթարկվել «Մակդոնալդսը»: Ծայրահեղականները հրկիզել են ավտոմեքենա:
Ոստիկանությունը, որն սկզբում չի հակազդել տեղի ունեցածին, ի վերջո հարկադրված է եղել միջամտելու՝ արցունքաբեր գազ եւ ջրանետիչներ կիրառելով սադրիչների դեմ: Նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ վճռականորեն դատապարտում է տեղի ունեցած անկարգությունները, եւ ընդգծել է, որ բռնության պատասխանատուները կենթարկվեն պատասխանատվության, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: