Ամենատարեց ավստրալացի գիտնականն էվթանազիայի համար ուղևորվում է Շվեյցարիա
Ավստրալիայի ամենատարեց գիտնականը՝ 104-ամյա Դեւիդ Գուդոլը Շվեյցարիա կուղեւորվի էվթանազիայի ընթացակարգ անցնելու համար: Այդ մասին հայտնել է Australian թերթը: Թեեւ Ավստրալիայի Վիկտորիա նահանգում էվթանազիան 2017 թվականի վերջին օրինականացվել է, դրա կիրառումը նախատեսված է միայն անբուժելի հիվանդ մարդկանց համար:
Գուդոլը, որի 104 տարին լրացել է ապրիլին, չի տառապում անբուժելի հիվանդությամբ, բայց չի ցանկանում ապրել այն բազմաթիվ հիվանդությունների պատճառով, որոնք վատացրել են նրա կյանքի որակը: Էվթանազիայի վերաբերյալ գիտնականի խնդրանքն արագացված կարգով քննարկվել եւ հավանության է արժանացել այն գործակալության կողմից, որը համապատասխան ծառայություններ է տրամադրում շվեյցարական Բազելում: Այդ ուղեւորության համար ակտիվիստները գիտնականի համար հանգանակել են մոտավորապես 15 հազար դոլար: Գուդոլը պլանավորում է ինքնաթիռով Շվեյցարիա մեկնել մայիսի սկզբին:
Գուդոլը բուսաբաշխաբանության եւ բնապահպանական վիճակագրության մասնագետ է: Նա պրոֆեսորի պաշտոն է զբաղեցնում Պերտի Էդիտ Քոուկենի անվան համալսարանում: Երկու տարի առաջ համալսարանի ղեկավարների կողմից գիտնականին պաշտոնաթող անելը միջազգային արձագանք առաջացրեց եւ վերանայվեց ամբողջ աշխարհում Գուդոլի գործընկերների ճնշման ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: