Բաժիններ՝

Նիդեռլանդների վարչապետը սուրճ է թափել խորհրդարանի մուտքի մոտ և ինքն էլ մաքրել է այն

Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն թղթե բաժակից սուրճ է թափել խորհրդարանի մուտքի մոտ, ինչից հետո հավաքարարներից խնդրել է իրեն շվաբր տալ եւ ինքն է մաքրել կեղտաբիծը: Միջադեպը գրանցել են NOS հոլանդական հեռուստաալիքի խցիկները։

Ներկաները քաղաքական գործչի գործողությունն ընդունել են օվացիաներով, իսկ հավաքարարները խրախուսել են այն:

Խորհրդարանական թղթակից Իրեն Օսթվեյնը նշել է, որ Ռյուտեն հիանալի գիտեր, որ խցիկն աշխատում է, բայց «միեւնույն է մնացել է, մաքրել թափածը եւ շատ է հպարտնում դրանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս