Բաժիններ՝

Գվատեմալայում հրաբխի ժայթքումից զոհվածների թիվը հասել է 69-ի

Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի ժայթքման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 69-ի: Այդ մասին երեկոյան հայտնել է կենտրոնամերիկյան երկրի Դատական գիտությունների ազգային ինստիտուտը:

Ինստիտուտի տեղեկատվությամբ՝ ստացված 69 մարմիններից մատնադրոշմների եւ ֆիզիկական բնութագրերի միջոցով առայժմ ճանաչվել են սոսկ 17-ը:

Տարերքի հարվածից վիրավորվածների թիվն առայժմ կազմում է 46, տարահանվել Է 3,26 հազար մարդ, ժամանակավոր ապաստարաններում տեղավորված է 1,68 հազար մարդ, իսկ ընդամենը տարերքի հետեւանքներն իրենց վրա զգացել են երկրի 1,7 միլիոն բնակիչներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս