Բաժիններ՝

Հունաստանի արդարադատության նախարարը Facebook-ին մեղադրել է գրաքննության մեջ

Հունաստանի արդարադատության, տեղեկատվական թափանցիկության եւ մարդու իրավունքների նախարար Ստավրոս Կոնտոնիսը Facebook սոցիալական ցանցին մեղադրել է գրաքննության մեջ: Ինչպես հունիսի 5-ին հայտնել է Tanea թերթը, մեղադրանքի պատճառ է դարձել այն, որ Facebook-ն արգելափակել է հույն լրագրող Նիկոս Բոյոպուլոսի էջը, որը հոդված է հրապարակել 1941 թվականին նացիստական օկուպացիայի ժամանակ Կրետե կղզու Կանդանոս գյուղում սպանդի զոհերի հիշատակին:

Հրատարակության տեղեկատվությամբ՝ Կոնտոնիսը սոցիալական ցանցի քննադատությամբ ելույթ է ունեցել Եվրամիության Արդարադատության եւ ներքին գործերի նախարարների խորհրդի՝ հունիսի 4-ին Լյուքսեմբուրգում կայացած նիստում: Հունաստանի նախարարն ընդգծել է, որ Facebook-ում գրաքննությունն «անթույլատրելի է որպես պատմական հիշողության խեղդիչ»:

Tanea-ն նշում է, որ Կոնտոնիսի ելույթից հետո հանրակցության Անվտանգության միության եվրակոմիսար Ջուլիան Քինգը հայտարարել է, որ «դա շատ լուրջ միջադեպ է, որն անհապաղ կհետաքննվի»: Նախաձեռնությունը հավանության է արժանացել նաեւ Եվրամիության մյուս անդամ պետությունների արդարադատության նախարարների կողմից:

Facebook-ը շաբաթ օրը հանել Է հոդվածը եւ արգելափակել լրագրող Նիկոս Բոյոպուլոսի էջը, որը գրել է Կրետե կղզու Կանդանոս գյուղում տեղի ունեցած սպանդի մասին, որը նացիստները կազմակերպել են 1941 թվականի հունիսի 2-ին: Այն ժամանակ օկուպացմանը դիմադրելու համար գյուղի 180 բնակիչներին գնդակահարել էին, իսկ նրաց տները քանդել, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս