Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Թուրքիան տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն Մանբիջի պլանի իրագործմանը

Անկարան եւ Վաշինգտոնը տասն օրվա ընթացքում ձեռնամուխ կլինեն սիրիական Մանբիջի վերաբերյալ ճանապարհային քարտեզի իրագործմանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ Չավուշօղլուն հայտարարել էր, որ նախօրյակին ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը համաձայնեցրել է Մանբիջից սիրիացի քրդերի ինքնապաշտպանության ուժերի (YPG) դուրսբերման ճանապարհային քարտեզը:

«Տասն օրվա ընթացքում կսկսվի Մանբիջի վերաբերյալ համաձայնագրի իրագործման նախապատրաստական աշխատանքը. ըրոշելու ենք՝ երբ են այնտեղ մտնելու զինվորականները YPG-ի հեռանալուց հետո, ինչպես են նրանք իրականացնելու մոնիթորինգը, ով է կառավարելու տարածաշրջանը:

Անհրաժեշտ է էթնիկ կազմի չափանիշները պահպանել այն տեսքով, ինչպիսին այն եղել է մինչեւ YPG-ի գալը: Մենք Փոմպեոյին ասել ենք, որ ԱՄՆ-ը քանիցս չի պահել YPG-ի դուրս գալու վերաբերյալ իր խոստումը, եւ եթե այժմ, այս ճանապարհային քարտեզի համաձայնեցումից հետո, նա դարձյալ չկատարի խոստումը, դա վերստին կփչացնի մեր հարաբերությունները»,- լրագրողներին ասել է Չավուշօղլուն Անթալիայում: Ելույթի հեռարձակումն իրականացրել է NTV հեռուստաալիքը:

Նախարարը հավելելէ, որ ճանապարհային քարտեզը բաղկացած կլինի երեք փուլից, այն ենթադրում է YPG-ի անդամների կողմից զենքի հանձնում, ընդ որում՝ սիրիական Մանբիջի շուրջ Թուրքիայի եւ ԱՄՆ-ի համագործակցության մոդելը պլանավորվում է տարածել հյուսիսային Սիրիայի մյուս քաղաքների վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս