
Դատարանը «Գազպրոմի» հոլանդական ակտիվների վրա կալանք է դրել «Նաֆտոգազի» հայցով

Ստոկհոլմի իրավարար դատարանը բավարարել է «Նաֆտոգազ Ուկրաինի» ազգային բաժնետիրական ընկերության միջնորդությունը «Գազպրոմի»՝ Հոլանդիայի դուստր ընկերություններում նրա բաժինների եւ այդ կազմակերպությունների պարտքի կանալադրման վերաբերյալ: Այդ մասին հաղորդվում է Ուկրաինայի ընկերության մամուլի տեղեկագրում:
«Նաֆտոգազը» նշում է, որ միջնորդությունները տրվել են Ստոկհոլմի արբիտրաժի 2018 թվականի փետրվարին ընդունած վճռով «Գազպրոմից» 2,6 միլիարդ դոլարի ստացման իր իրավունքի ապահովման համար:
«Հոլանդիայի դատարանը բավարարել է այդ միջնորդությունները, բայց Հոլանդիայում «Գազպրոմի» յոթ դուստր ընկերություններից վեցը հրաժարվել են համագործակցել դատական կատարածուների հետ»,- ասված է «Նաֆտոգազի» մամուլի տեղեկագրում: Ըստ որում Ուկրաինայի ընկերությունը նշու