Բաժիններ՝

Նոր Զելանդիայի վարչապետը աշխատանքի կվերադառնա ծննդաբերությունից 1,5 ամիս անց

Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը չի պատրաստվում դեկրետային արձակուրդ գնալ ընդհուպ մինչեւ իր երեխայի ծնվելը, որին սպասում է մոտավորապես հունիսի 17-ին: Այդ մասին հունիսի 5-ին գրել է The Guardian-ը։

Արդեռնի պլանի համաձայն, Օքլենդի հիվանդանոցներից մեկում ծննդաբերությունից հետո նա դեկրետ կգնա մեկուկես ամսով, այնուհետեւ կվերադառնա վարչապետի իր պարտականությունների կատարմանը: Երեխային խնամելու համար արձակուրդի ընթացքում նրա պարտականությունները կկատարի փոխվարչապետ Ուինսթոն Պետերսը: Կառավարության ղեկավարը խոստացել է, որ մշտապես կապի մեջ է գտնվելու Պետերսի եւ նախարարների կաբինետի հետ:

Արդեռնի խոսքով՝ ինքը հղիության մասին իմացել է հոկտեմբերի 13-ին՝ Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնն ստանձնելուց երկու շաբաթ առաջ: Սա 37-ամյա քաղաքական գործչի առաջին զավակն է:

Նա կդառնա աշխարհում երկրորդ կինը, որը երեխա կունենա՝ զբաղեցնելով կառավարության ղեկավարի պաշտոնը: Առաջին նման կինը դարձել է Պակիստանի նախկին վարչապետ Բենազիր Բհուտոն, որը դստերն ունեցել է 1990 թվականին՝ գլխավորելով պակիստանյան կառավարությունը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս