ԱՄՆ-ԿԺԴՀ գագաթնաժողովն «ինչ-որ ավելի մեծ բանի» սկիզբ կդառնա. Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 5-ին հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի գագաթնաժողովն «ինչ-որ ավելի մեծ բանի» սկիզբ կդառնա։
«Սինգապուրում ԿԺԴՀ-ի հետ կայանալիք հանդիպումը, հուսով եմ, ինչ-որ ավելի մեծ բանի սկիզբը կլինի… մենք շուտով կտեսնենք»,- գրել է նա Twitter-ի իր էջում:
Թրամփը հունիսի 1-ին հաստատել Է, որ Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը կկայանա հունիսի 12-ին Սինգապուրում: Միաժամանակ նա նշել է, որ այդ բանակցությունների ընթացքում հազիվ թե ինչ-որ փաստաթղթեր ստորագրվեն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: