Բաժիններ՝

Գագաթնաժողովի նախապատրաստումը «հիանալի է ընթանում». Թրամփ

Վաշինգտոնը հունիսի 12-ին Սինգապուրում ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովի նախապատրաստման ընթացքում կարգավորում Է իր հարաբերությունները Փհենյանի հետ: Հունիսի 5-ին այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը մանկական ուռուցքաբանության դեմ պայքարի օրիանագծի ստորագրումից հետո։

Միացյալ Նահանգների ղեկավարի խոսքով՝ գագաթնաժողովի նախապատրաստումն «առաջ է շարժվում շատ լավ»: «Շատ առումներով հարաբերություններ են հաստատվում, շատ բանակցություններ են վարվում դեռ մինչեւ ամերիկյան պատվիրակության Սինգապուր ուղեւորությունը: Ամեն ինչ հինալի առաջ է ընթանում»,- նշել է Թրամփը, որի խոսքը մեջբերում է լրագրողների նախագահական միավորումը:

Ինչպես նշել է ԱՄՆ-ի նախագահը, «սպասվոււմ են մի քանի շատ կարեւոր օրեր»՝ չպարզաբանելով, թե խոսում է արդյոք բուն գագաթնաժողովի, թե դրա նախապատրաստման միջոցառումների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930