Պուտինն աշխատանքային այցով ժամանեց Վիեննա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 5-ին աշխատանքային այցով ժամանել է Վիեննա: Դա, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Պուտինի առաջին արտասահմանյան այցն է մայիսի 7-ին նրա՝ ներկայիս նախագահական ժամկետով պաշտոնն ստանձնելուց հետո:
Ինչպես հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը, Ռուսաստանի ղեկավարի այցի ընթացքում պլանավորվում է «քննարկել տարբեր ոլորտներում ռուս-ավստրիական հարաբերությունների վիճակը եւ զարգացման հեռանկարները, ինչպես նաեւ կարծիքներ փոխանակել միջազգային օրակարգի հանգուցային թեմաների շուրջ»:
ՌԴ-ի նախագահը նախ բանակցություններ կվարի Ավստրիայի ֆեդերալ նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելենի, այնուհետեւ՝ ֆեդերալ կանցլեր Սեբաստյան Կուրցի հետ: Նաեւ Կուրցի հետ միասին ՌԴ-ի նախագահը շփումներ կունենա գործարար համաժողովի մասնակիցների հետ, որը կազմակերպվել է ռուս-ավստրիական գործարար խորհրդի գծով:
Հուլիսի 1-ից Ավստրիան կես տարով նախագահելու է Եվրամիության մարմիններում: