Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Sueddeutsche Zeitung պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ջանքերը սիրկական կարգավորման ուղղությամբ Աստանայի բանակցություններում կմնան միայն միջանկյալ քայլ, հայտնում է RIA Novosti-ն։
Միջազգային հանրակցությունը երկար տարիների ընթացքում անարդարացիորեն է վարվել Միացյալ Նահանգների հետ՝ օգտվելով նրա թույլ տեղերից:
ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կարող են չեղարկվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից մոտ ժամանակներս։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կկարողանա կատարել նախքան ընտրությունները տված խոստումների մեծ մասը, բայց ոչ բոլորը:
CNN ամերիկյան հեռուստաընկերությունը պնդում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը կկայանա հունվարի 28-ին:
Բուդապեշտի (Հունգարիա) Aria Hotel Budapest հյուրանոցը ճանաչվել է աշխարհում լավագույնը TripAdvisor տուրիստական ծառայության վարկածով: Այս մասին հաղորդվում է TripAdvisor-ի կայքում:
2016 թվականի արդյունքներով անկումն առավելագույնն է դարձել 2009 թվականից ի վեր, երբ շվեյցարական ժամացույցների արտահանումը գլոբալ ճգնաժամի ֆոնին փլուզվեց 22 տոկոսով:
ԱՄՆ պետքարտուղարության աշխատակազմի բարձրաստիճան ներկայացուցիչների մեծամասնությունը հրաժարականի դիմումներ են ներկայացրել` չցանկանալով աշխատել նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
«Եղել են դեպքեր, երբ ի սկզբանե տեխնիկական ֆիգուրները, ինչպիսին Կարապետյանն է, ովքեր այսպես թե այնպես հաղթահարել են իրենց առջև դրված տեխնիկական խնդիրները, դարձել են քաղաքական ֆիգուր։ Ինչո՞ւ ոչ, գուցե դիտարկվի այլընտրանք, սակայն այս պահին դա դժվար է ուրվագծվում»։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, անդրադառնալով Աթենքի դատարանի թուրք զինվորականներին չհանձնելու վճռին, կոպիտ պատասխան է տվել Հունաստանին:
Նա պատմել է, որ ջանում է հնարավորինս պահպանել օրվա այն կարգը, որին ինքը սովորել է՝ ապրելով Trump Tower-ի իր բնակարանում: Նա վեր է կենում առավոտյան 6-ից ոչ ուշ, հեռուստացույց է դիտում եւ լրագրեր ընթերցում: Ժամը 9-ին սկսվում են նրա հանդիպումները, ինչը Թրամփի համար անսովոր վաղ է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Ռուսաստանի միջազգային պահուստները իրենցից ներկայացրել են բարձրլիկվիդայնության օտարերկրյա ակտիվներ, որոնք գտնվում են Ռուսաստանի բանկի ու կառավարության տրամադրության ներքո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սառեցրել է Պաղեստինի ինքնավարությանը փոխանցած 221 մլն դոլարը, գրում է The Times of Israel-ը՝ վկայակոչելով պաղեստինյան բարձրաստիճան աղբյուրին։ Նշվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչները հայտնել են Պաղեստինի վարչապետ Ռամի Համդալլային, որ միջոցները «չեն կարող փոխանցվել տեսանելի ապագայում»։
Ուկրաինայի հրատարակիչների ու գիրք տարածողների ասոցիացիան հայտարարել է Ռուսաստանից գրքերի ներկրման արգելքի մասին։ Այս մասին հայտնել է ասոցիացիայի ղեկավարը Vesti-ի հետ զրույցում։
Միջուկային հրթիռների գործարկման կոդերին մատչում ստանալը շատ սթափեցնող է, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ABC News-ին տված հարցազրույցում։
«Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանն ընդգրկվել է ՌԴ անշարժ գույքի «արքաների» ցանկում՝ Forbes-ի վարկածով:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՌԴ նախագահի կողմից արժանացել է Բարեկամության շքանշանի։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի մամուլի ծառայությունից։
Աշոտյանը նաև հայտնել է, որ ԵԺԿ փոխնախագահ Անտոնիո Տայանին Եվրախորհրդարանի խոսնակ է ընտվել: Այսպիսով ԵԺԿ-ն ստանձնում է հիմնական քաղաքական պատասխանատվությունը ԵՄ-ում՝ ղեկավարելով Եվրոպական խորհուրդը (Դոնալդ Թուսկ), Եվրահանձնաժողովը (Ժան Կլոդ Յունկեր) և Եվրոպական խորհրդարանը:
Ավստրիայի հատուկ ծառայությունները ավելի քան 10 մարդու են ձերբակալել հակաահաբեկչական օպերացիայի ընթացքում, որն անցկացվել է հանրապետության մի քանի շրջաններում։
Թեստային ռեժիմով «կանաչ միջանցք» է սկսել գործել ռուս-իրանական սահմանին: Ապրանքների առաջին խմբաքանակներն Իրանց Ռուսաստան են ստացվել պարզեցված սխեմայով:
Բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Հենլի Թեդ Մալլոքը, որին, ըստ լավատեղյակ աղբյուրների, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է նշանակել Եվրամիությունում դեսպան, BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտակա մեկուկես տարում կանխատեսում է եվրոգոտու փլուզում։
Մասնավորապես, անօրինական գործողությունների կենտրոններից մեկը եղել է Ջոյյա-Տաուրո (Կալաբրիա) նավահանգիստը: Կլանի պարագլուխներից մեկը Միլանում վերահսկում էր բանջարեղենի և մրգերի շուկան: Ոստիկանությունը մաֆիոզներից բռնագրավել է 40 մլն եվրո գումարի ունեցվածք։
«Չեմ կարծում, որ դա էապես կարող է անդրադառնալ ԼՂ հակամարտության վրա, որովհետև այս հարցում ավելի գլոբալ գործոններ կան, բայց երկկողմ հարաբերությունների բարելավմանը կարող է նպաստել այս նշանակումը»։
Այսօր Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեց «Հայոց ցեղասպանության մասին» բանաձևը: Դանիայի խորհրդարանն այն ընդունեց 89 կողմ, 9 դեմ, 11 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հիշեցնենք, որ բանաձեւը քննարկվել էր հունվարի 19-ին:
Կրեմլը կոչ է անում ԱՄՆ-ին հաշվարկել Սիրիայում փախստականների համար անվտանգության գոտիների ստեղծման հնարավոր հետևանքները, որպեսզի իրավիճակն էլ ավելի չվատթարանա։
ԱՄՆ նախագահի պաշտոնը Դոնալդ Թրամփի կողմից ստանձնելը դարձել է գլխավոր իրադարձությունը Ռուսաստանի քաղաքացիների համար 2017թ. սկզբից ի վեր։ Այս մասին վկայում են սոցիոլոգիական «Լևադա-կենտրոնի» հարցման արդյունքները։
Ջոն Հեֆերնը, որը 2011-2014թթ. եղել է Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան, կնշանակվի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական:
Նավթը թանկանում է Քուվեյթի նավթի նախարար Էսամ ալ Մարզուկի այն հայտարարության հիման վրա, որ ՕՊԵԿ-ի անդամ երկրներն ամբողջությամբ կատարում են նավթադյունահանման կրճատման վերաբերյալ իրենց պարտավորությունները։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի բացառել, որ ապագայում իր դուստր Իվանկան աշխատանքի կանցնի Սպիտակ տանը։